Նոր պայմաններում ընդդիմադիր նոր վարք է անհրաժեշտ
ԲԼՈԳԱլեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ասում եմ «ԱՅՈ» քվերակածներին ու իշխանությանը ամենատարբեր որակումներ տալու փոխարեն արդեն այսօր իրենք իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերը ՀՀ-ում արդեն այսօրվանից պետք է սկսեն լուրջ պատրաստվել վաղվա պառլամենտական ընտրություններին:
Անլրջության այն մեծ պաշարը, որ դուք ստեղծել եք ինքներդ ձեր նկատմամբ, պետք է ինչ-որ ներքին լրջագույն բարեփոխումների միջոցով վերացնեք, հակառակ դեպքում դատապարտված եք:
Այսօր ՀՀ քաղաքական համակարգում սկսվել է քաղաքական նոր ցիկլ, որը նախատեսում է առավել պատրաստված ու լուրջ, պրոֆեսիոնալ քաղաքական վարք, առավել տեսանելի հասունության մակարդակ, ու միայն ադեկվատ քաղաքական մոտեցումներ, որոնց միջոցով արդեն խորհրդարանական կառավարման կարգի պայմաններում ընդդիմադիրները կարող են դառնալ իշխանության կրող, ու լուծել իրենց առջև դրված խնդիրները:
Ի դեպ ընդդիմադիր դաշտում առնվազն մեկ կուսակցություն կարծես թե առարկայական հետևություններ այս ամենից արդեն արել է:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



