Ղազախստանում հայտարարել են կարանտինի թուլացման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանի իշխանությունները հայտարարել են կարանտինի թուլացման մասին, հաղոդում է Tengrinews.kz-ը:
Գլխավոր բժիշկ Այժան Եմագամբետովան փոփոխություններ է մտցրել համապատասխան հրամանագրում:
Հանրապետությունում վերսկսվել է գնացքների, միջքաղաքական եւ քաղաքամերձ ավտոբուսների երթեւեկությունը: Սանիտարական պայմանները պահպանելու դեպքում կարող են աշխատանքը վերսկսել մշակույթի հաստատությունները, սպորտային կենտրոններն ու լողավազանները, ինչպես նաեւ կրոնական հաստատությունները;
Հուլիսի 29-ին Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը երկարաձգել էր խիստ կարանտինային սահմանափակումների գործողությունը:
Ղազախստանում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 100 000 մարդ, մահացել է 1523 մարդ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



