Հնդկաստանը երրորդ տեղում է հայտնվել աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերի թվով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանում նոր կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն անցած օրվա ընթացքում ավելացել է 78.512-ով, իսկ մահվան դեպքերի թիվն ավելացել է 971-ով:
Ինչպես երկուշաբթի հայտնել է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունն իր կայքում, վարակվածների ընդհանուր թիվը 3 621 245 է, մահացածների թիվը` 64 469, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այսպիսով, Հնդկաստանը կորոնավիրուսից մահվան դեպքերի թվով առաջ է անցել Մեքսիկայից: Ըստ Լատինաամերիկյան երկրի իշխանությունների` դրա տարածքում գրանցվել է 64158 մահվան դեպք: Այդ ցուցանիշով Հնդկաստանն այժմ երրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում Բրազիլիայից (120.828) եւ ԱՄՆ-ից հետո (183.068):
Օգոստոսի 4-ից Հնդկաստանը վարակվածների թվի ամենաբարձր աճն է գրանցում աշխարհում: Ընդ որում, հինգերորդ օրն անընդմեջ հանրապետությունում գրանցվում է օրական ավելի քան 75 հազար նոր դեպք:
Վարակից առավել տուժած նահանգներն են Մահարաշտրան (780 689 դեպք), Անդհրա Պրադեշը (424.767) եւ Թամիլնադը (422.085):



