Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց «London Chess Classic»-ում
ՍՊՈՐՏՇախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատարը Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց «London Chess Classic»-ում: Այս մասին տեղեկացրին ՀԱՕԿ լրատվության բաժնից:
Մրցաշարի երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Մայքլ Ադամսն էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 34-րդ քայլին համաձայնեց ոչ-ոքի արդյունքին: Սա հայ շախմատիստի արդեն 3-րդ անընդմեջ ոչ-ոքին էր:
3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում 2-ական միավորով առաջատարները Մաքսիմ Լագրավը և Անիշ Գիրին են: Լևոն Արոնյանը 1,5 միավորով 7-րդ տեղում է: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցն Անիշ Գիրին է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



