«Ազգ բանակ» հայեցակարգը չեմ կարդացել. Դավիթ Տոնոյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱշխարհազորի ստեղծումը որեւէ ձեւով լայնամասշտաբ պատերազմի նշան չէ, դա ուղղակի հասարակության պատրաստությունն է արձագանքելու ռազմական բնույթի մարտահրավերներին ու սպառնալիքներին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հարցին, թե շատերը հարց են հնչեցնում, թե արդյոք մեր բանակի ռեսուրսները բավարար չեն, որ աշխարհազորի անհրաժեշտություն է ծագել, նախարարը պատասխանեց. «Մեր ակտիվ բանակի ռեսուրսները իհարկե կարող են բավարար չլիներ»:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ սա գուցե «ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակներում է, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Ազգ բանակ հայեցակարգը չեմ կարդացել»:
Նա նաեւ հավելեց, որ այս պահին սահմանին իրավիճակը կայուն կանխատեսելի է:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



