Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մուկուչյանի, թվանկարչության և իշխանությունների բարոյականության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Բացի Մուկուչյանին քֆրտելու ավանդական և մոդայիկ դարձած հերոսություններից և ֆեյսբուքյան թրենդից՝ փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվել և ինչպես է պատահում, որ թե՛ իշխանական քարոզիչները, թե մենք՝ ՈՉ քվեարկածներս, մեր քաղաքացիական պարտքն ենք համարում պնդել, այդ նորօրյա Ռեմբրանդը թիվ է նկարում...

Սկսենք քվեաթերթիկների ամփոփման ժամանակ եթերում ու Ֆեյսբուքում երկկողմանի թիվ նկարելու զազրելի ու մանիպուլյատիվ արարողությունից...

Իշխանական քարոզչամեքենան արդյունքների ամփոփման ժամանակ սկսում է հրապարակել այն տեղամասերի թվերը, որը իրեն է ձեռնատու՝ համոզված լինելով, որ իշխանությունը 1997 տեղամասերից մի 50-ում էլ պարտվի՝ ընդհանուր պատկեր չի փոխվելու...

Նույն մանիպուլիացիան անում են իշխանության հակառակորդները՝ ասենք հակաիշխանական քվեների (որոնք, ուշադրություն դարձրեք, տարերային են ու անկազմակերպ, որովհետև լուրջ աշխատանք ընդդիմությունը չի կատարել) գերակշռություն ստացած տեղամասերի արդյունքները անընդհատ թմբկահարելով ու տարածելով, ծիպը՝ մենք հաղթում ենք...

Երկու կողմն էլ հեծանիվ չի հորինում, մարդկանց նյարդերի վրա ազդելու լուրջ հնարք է կիրառում...

Եվ քանի որ իշխանությունը ավանդաբար կարողանում է իրեն ձեռնատու արդյունք ապահովել՝ հրապարակ է նետվում Մուկուչյանի կողմից թիվ նկարելու ոչ պակաս մանիպուլատիվ թեզը...

Եթե իսկապես հրապարակված արդյունքները կապ չունեն ԿԸՀ հրապարակած տվյալների հետ, ապա ի՞նչն է խանգարում հակաիշխանական հանձնաժողովականներին, դիտորդներին, լրագրողներին ու գործընթացի մյուս մասնակիցներին՝ հրապարակել իրենց արձանագրած թվերը: Չէ՞ որ բացի այն հանգամանքից, որ այդ մարդիկ քվեարկության ամփոփման ամբողջ ընթացքում վերահսկում ու սեփական նշումներն են անում, նրանք նաև վերջում ստորագրում են արձանագրության թերթիկը և վերցնում պատճենը, այնուհետև այդ ամենը ուղարկվում է ՏԸՀ, այնտեղից՝ ԿԸՀ...

Շատ դժվար գործ է՞՝ գումարել այդ թերթիկների թվերը և ստանալ իրական պատկեր: Իհարկե՛, դժվար չէ, բայց դժբախտությունը նրանում է, որ խնդիրը ավելի գլոբալ է և կապ չունի Մուկուչյանի թվանկարչության հետ:

Իրականում Մուկուչյանը թվեր չի նկարում, այլ սոսկ հաշվում է այն արձանագրությունները, որոնք իրեն են ուղարկվել նաև ընդդիմադիրների վավերացմամբ: Մուկուչյանին հայհոյելով իրականում մենք բոլորս մեր վրայից գցում ենք այն պատասխանատվությունը, որ այս խայտառակ իրավիճակի համար կրում ենք յուրաքանչյուրս անհատապես...

Եվ այսպես, թվերը նկարվում են այն ժամանակ, երբ վարչական ռեսուրս է կիրառվում և յուրաքանչյուրը իր հիմնարկի աշխատակցից պահանջում է քվեարկել իշխանությունների նման: Եթե ինչ որ տեղ կարելի է հասկանալ պետական հիմնարկներում աշխատողներին՝ համարելով, որ իրենք էլ են իշխանության մաս կամ էլ իրենց ըմբոստանալու հնարավորությունները առավել սահմանափակ են, ապա առավել մեծ թվանկարիչները այն մանր ու միջին գործարար - բուդկատերերն են, ովքեր հրահանգում են իրենց աշխատակիցներին քվեարկել իշխանության օգտին...

Չասեք, թե նրանց վրա էլ ճնշում է գործադրվում, բլա՜, բլա՜, մենք բոլորս էլ ինչ որ չափով ճնշում զգում ենք, բայց հանուն մեր քաղաքացիական իրավունքների չենք ընկրկում: Եթե հացթուխը, տաքսու վարորդը, խանութպանն ու մյուսները թեկուզ իրենց ղեկավարների պահանջով իշխանության օգտին են քվեարկում՝ իրենք դառնում են թվանկարչության առաջին օղակը, որովհետև համարում են, որ կորցնելու բան ունեն և մասնակցում են իշխանությունների վերարտադրության գործընթացին... Դա էլ իրենց դիրքորոշումն է, և յուրաքանչյուր դիրքորոշում կյանքի իրավունք ունի, սակայն մի բան հստակ է՝ նրանք թվանկարչության առաջին ռեսուրսն են...

Թվեր, անշուշտ, նկարվում են, բայց ոչ թե ԿԸՀ-ում, այլ տեղական, գյուղական հանձնաժողովներում, որտեղ իշխանականների դիրքորոշումը պարզ է, իսկ ընդդիմադիրներից ոմանք մի քանի կոպեկի դիմաց թույլատրում են, որ իշխանությունները թվեր նկարեն: Իհարկե, բռնությունների և ահաբեկումների դեպքեր նույնպես լինում են, բայց դրանք համապետական, տոտալ բնույթ չեն կրում և հիմնականում գործում է ընդդիմության ներկայացուցչի հետ լեզու գտնելու և համատեղ թվանկարչության տարբերակը... Սա թվանկարչության երկրորդ, կարևորագույն օղակն է...

Թվանկարչության երրորդ աղբյուրը ընտրակաշառք վերցնող քաղաքացիներն են: Կարելի է մշտապես հայհոյել կաշառք տվողին էլ, վերցնողին էլ (իսկ նրանք երկուսն էլ պատկառելի ու որոշիչ տոկոս են կազմում), սակայն դրանից հարցի էությունը չի փոխվում, մարդիկ գնում ու փողով քվեարկում են: Եթե հույսներդ դրել եք իշխանությունների բարոյականության վրա, ապա առռը հա՝ աշխարհում չկան բարոյական իշխանություններ, կան տարիների ընթացքում նրանց վերարտադրությունը սահմանափակելուն միտված ձևավորված հասարակական մեխանիզմներ: Քանի դեռ այդ մեխանիզմները Հայաստանում ձևավորված չեն՝ ընտրակաշառքով ընտրության գնացող քաղաքացին շարունակելու է մնալ թվանկարչության կարևորագույն բաղադրիչ:

Այս շարքը անվերջ կարելի է շարունակել: Քաղաքական այն նոր հոսանքը, որը կփորձի իր վրա վերցնել իրավիճակը փոխելու պատասխանատվությունը, պետք է հստակ գիտակցի, որ իր թիրախը ոչ միայն ու ոչ այնքան իշխանություններն են, որքան չձևավորված, նույնիսկ՝ ձևախեղված հասարակությունը: Իհարկե, քֆուրով հերոսանալու ֆեյսբուքյան թրենդի ֆոնին հասարակության մեջ արմատական փոփոխություններ ակնկալելու որևէ լավատեսական հիմքեր չկան, սակայն սա է մեր իրականությունը: Իսկական թվանկարիչները մեր կողքին են, մեր շրջապատում, սակայն եթե անկեղծ լինենք՝ յուրաքանչյուրս անտեսում ենք մեր կողքի կեղծարարին (որովհետև նա սվոյ է) և հայհոյում ուրիշի կեղծարարին...

Իսկ նրանք՝ թե սվոյը, թե չուժոյը, Մուկուչյանի փոխարեն թվեր են նկարում...

Վարուժան Բաբաջանյան

CNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն է