Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Forbes-ը հրապարակել է ՌԴ ամենահարուստ ընտանիքների ամենամյա վարկանշային ցուցակը․ $1,7 մլրդ կարողությամբ 8-րդ հորիզոնականում Սարկիսով եղբայրներն են

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հեղինակավոր Forbes հանդեսի ռուսական ծառայությունը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ամենամյա վարկանշային ցուցակը, որում վեց տարվա մեջ առաջին անգամ փոխվել է առաջատարը, իսկ 8-րդ հորիզոնականում հայտնվել են հայազգի Սարկիսով եղբայրները։

Հայազգի գործարարներ, «ՌԵՍՕ-Գարանտիա» ապահովագրական ընկերության ղեկավարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների ընդհանուր կարողությունը պարբերականը գնահատել է 1,7 մլրդ դոլար։

Պարբերականը մանրամասնում է, որ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների հիմնական կարողությունը գոյանում է «ՌԵՍՕ-Գարանտիա» ապահովագրական ընկերությունից, որը Ռուսաստանի խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկն է։ Նրանց է պատկանում ընկերության բաժնետոմսերի 60,6 տոկոսը, ևս 36,7 տոկոսը պատկանում է ֆրանսիական AXA ապահովագրական և ներդրումային խմբին։

Forbes-ի հաղորդմամբ՝ Սարկիսով եղբայրներն ունեն բազմաթիվ արտասահմանյան անշարժ գույք՝ 115 հա հողատարածք Մոնակոյում, երեք տուն Լոս Անջելեսում, առանձնատուն Լոնդոնում, դղյակ Ֆրանսիայում և այլն: Սերգեյ Սարկիսովի ավագ որդին՝ Նիկոլայ Սարկիսովը, ռեժիսոր է, որին հոր հետ միասին պատկանում է ԱՄՆ-ում գործող Blitz Production պրոդյուսերական ընկերությունը, որն արդեն 8 ֆիլմ է թողարկել:

Երկրի ամենահարուստ ընտանիքների ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Ռոտենբերգների ընտանիքը։ Նրանք Forbes-ի վարկանշային ցուցակում առաջին տեղն են զբաղեցրել նաև 2014 թվականին: Ինչպես նշում է պարբերականը, անցած տարվա ընթացքում Ռոտենբերգների կարողությունն ավելացել է 270 միլիոն դոլարով՝ հասնելով 5,45 միլիարդ դոլարի: Նշվում է, որ դրան հիմնականում նպաստել է «Գազպրոմին» «Ստրոյգազմոնտաժ» ընկերության վաճառքը։

Ցուցակի երկրորդ տեղում առաջին անգամ հայտնվել է Գուրևների ընտանիքը, որին պատկանում է «Ֆոսագրո» (Фосагро) պարարտանյութ արտադրող ընկերությունը: Նրանց ընդհանուր կարողությունը Forbes-ը գնահատում է 5,1 մլրդ դոլար։

Գուցերիևների ընտանիքը, որը վերջին հինգ տարում գլխավորել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցուցակը, 2020-ին տեղափոխվել է վարկանշային ցուցակի երրորդ հորիզոնական: Նրանց կարողությունը կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով կրճատվել է 2,45 մլրդ դոլարով՝ հասնելով 3,2 մլրդ դոլարի։

Ամենահարուստ ընտանիքների տասնյակում են հայտնվել նաև Շայմիևները («Տատավտոդոր»), Եվտուշենկովները («Սիստեմա» ներդրումային ընկերություն), Բաժաևները («Ալյանս խումբ»), Ռահիմկուլովները (Kafijat), այլք։

Forbes-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանշային ցուցակում հայտնվում են միայն այն գործարարները, որոնք իրենց կարողությունը վաստակում են մասնավոր կարգով՝ չլինելով պետական ծառայողներ: Վարկանիշում ընդգրկվելու ստորին նշաձողը 1,1 մլրդ դոլարն է:

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են