Ռոբերտ Լևանդովսկու յուրահատուկ նվաճումը
ՍՊՈՐՏՄյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին յուրահատուկ նվաճման հեղինակ է դարձել:
32-ամյա հարձակվողը 2019/20 մրցաշրջանում դարձել է լավագույն ռմբարկու բոլոր այն մրցաշարերում, որոնց մասնակցել է՝ Չեմպիոնների լիգա, Բունդեսլիգա և Գերմանիայի գավաթի խաղարկություն:
Լեհ հարձակվողը 15 գոլ խփել է Չեմպիոնների լիգայում, 34 գոլ՝ Բունդեսլիգայում և 6 գոլ՝ Գերմանիայի գավաթի խաղարկությունում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Բավարիան» 1:0 հաշվով հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ և ակումբի պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ մրցաշարի հաղթող:
1
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
2
Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները
3
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
4
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
5
Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել



