Իտալիայում կրկին տներ են վաճառքի հանվել 1 եվրոյով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի հարավային Տարանտո քաղաքի իշխանությունները մի քանի լքված տների վաճառք են հայտարարել՝ 1 եվրո արժեքով:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իտալական Sky TG24 հեռուստաալիքին, բոլոր կառույցները գտնվում են քաղաք-նավահանգստի պատմական թաղամասում, որի ափերը ողողում են Հոնիական ծովի ջրերը:
Խորհրդանշական գինը պայմանավորված է իշխանությունների՝ քաղաքին նոր կյանք հաղորդելու ցանցկությամբ, քաղաք, որի պատմության ակունքները հասնում են մ.թ.ա 9-րդ դար:
Տարանտոն առաջին քաղաքը չէ, որտեղ նման գնով տներ են վաճառվում: Իտալիայի տարբեր շրջաններում անցյալ տարի վաճառքի նման հայտարարություններ էին արվում՝ պայմանով, որ գնորդները կբարեկարգեն իրենց տունն ու առնվազն մի քանի տարի կապրեն այնտեղ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



