Փոփոխություններ դպրոցների ֆինանսավորման կարգում. հանրային քննարկման է դրվել նոր նախագիծ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման նոր կարգի նախագիծը։
Այն սահմանում է, որ հաստատությունների ֆինանսավորումը պետք է ապահովվի միասնական մոտեցմամբ՝ ստեղծելով բավարար պայմաններ դրանց բնականոն գործունեության համար։
Անկախ հաստատությունների ենթակայությունից՝ ֆինանսավորումն իրականացվում է ընդհանուր բանաձևով՝ ըստ իրականացվող ուսումնական ծրագրերի։
Առաջարկվող նոր բանաձևում, ի տարբերություն նախորդի, հաշվի է առնվում ոչ միայն սովորողների, այլ նաև տարրական, միջին և ավագ դպրոցներում դասարանների տարեկան միջին թիվը, որին ավելացվում է նաև ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափը՝ բազմապատկված մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների թվով։



