Մադրիդում հարյուրավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ դիմակների պարտադիր կրման
ՎԻԴԵՈԿիրակի Մադրիդում է հավաքվել ցուցարարների բազմությունը՝ բարձրաձայնելու իր առարկությունը կապված դիմակների պարտադիր կրման եւ այլ միջոցառումների հետ, որոնք մտցվել են կորոնավիրուսի տարածման կանխման նպատակով, հայտնում է BBC-ն։
Մարդիկ եկել են պաստառներով եւ կարգախոսներ են վանկարկել։
Դիմակների պարտադիր կրման կանոնը նախապես մտցվել էր մայիսին հանրային տրանսպորտով ճանապարհորդող անձանց համար, իսկ ավելի ուշ տարածվել է ամբողջ երկրի վրա։
Բողոքի ցույցերն ընթացել են կառավարության կողմից նոր սահմանափակումները մտցնելուց 2 օր հետո, որոնք ներառում են հանրային վայրերում ծխելը։
Իսպանիան աշխարհի այն երկրներից մեկն է, որն առավել շատ է տուժել COVID-19 համավարակի պատճառով։
Երկում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է ավելի քան 28 600 մարդ։
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



