Ճապոնիայի վարչապետը հիվանդանոց է տեղափոխվել․ լրատվամիջոց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երկուշաբթի հոսպիտալացվել է բուժհետազոտության նպատակով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարությունում աղբյուրին։
Մի բարձրաստիճան անձ ավելի վաղ մտահոգություն էր հայտնել համավարակի շրջանում աշխատանքի գերծանրաբեռնվածության պատճառով Ճապոնիայի վարչապետի հոգնածության կապակցությամբ։
Աբեն նախատեսում է Կեյո համալսարանի հիվանդանոցում հետազոտությունից հետո տուն վերադառնալ երկուշաբթի երեկոյան, հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Հետազոտության պատճառների մասին չի հաղորդվում։
Ճապոնական լրատվամիջոցները հայտնում են, որ սա պլանային հետազոտություն է, եւ մտահոգություն առաջացնող ոչ մի բան չկա։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



