Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՕգոստոսի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի և Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և Թուրքիայի սադրիչ գործողությունների հետևանքով տարածաշրջանում իրադրության սրմանը: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի անվերապահ աջակցությունը Հունաստանին և Կիպրոսին և հույս հայտնեց իրավիճակի խաղաղ հանգուցալուծման առնչությամբ:
Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



