Անդրեաս Ղուկասյանը կոչ արեց, որպեսզի հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչվեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայտնի է, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Ազատության հրապարակից երթ կազմակերպեց դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Քիչ առաջ այնտեղ ելույթ ունեցավ Անդրեաս Ղուկասյանը:
Past.am-ի փոխանցմամբ՝ նա կոչ արեց, որպեսզի ընտրության արդյունքները չեղյալ հայտարարվեն: «Ընտրության կեղծումը ծանրագույն հանցագործություն է: Դա կարող է իրականացնել միայն հանցավոր խումբը։ Դա նշանակում է, որ մեր երկրում տեղի է ունենում պետական հեղաշրջում։ Մենք այսօր հնարավորություն ենք տալիս իշխանություններին հետ կանգնել այդ վտանգավոր ճանապարհից»,- ասաց Անդրեաս Ղուկասյանը։
Ղուկասյանը նաև ոստիկանությանը խնդրեց թույլ տալ մոտենալ ԿԸՀ շենքին եւ իրենց պահանջը հնչեցնել: «Հակառակ դեպքում՝ ստիպված ենք լինելու սպասել այստեղ այնքան, մինչեւ որ ԿԸՀ շենքից ինչ-որ մեկը մոտենա և լսի մեր պահանջները»,-հավելեց նա:
Լևոն Փանոսյան



