Հնարավոր է Վարազդատ Հարոյանի տեղափոխությունը «Ուրալից» լեհական ակումբ
ՍՊՈՐՏՀայաստանի հավաքականի եւ Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանի ծառայություններով հետաքրքրված է Լեհաստանի առաջնության մասնակից ակումբ, հաղորդում է ռուսական Sport24-ը։
27-ամյա ֆուտբոլիստին վարձակալությամբ ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ ռուսական Պրեմյեր լիգայում հանդես եկող ակումբ։ Հնարավոր է՝ տեղափոխությունը տեղի ունենա արդեն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Վարազդատ Հարոյանը «Ուրալում» հանդես է գալիս 2017 թվականից։ Ռուսական թիմի կազմում նա մասնակցել է 62 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



