Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռաջիկա շաբաթ օրը որոշ շրջաններում, իսկ կիրակի օրը` Հայաստանի շրջանների մեծ մասում, գիշերը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ տեղ-տեղ կարկուտ կտեղա: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու ուժգնացում` մինչեւ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում շաբաթ օրը եւ կիրակի գիշերը երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18 +20, վաղը ցերեկը` +29 +31:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



