Նիկոլ Փաշինյանը BBC-ի եթերում պարզաբանել է, թե ինչու խնջույքի ժամանակ դիմակ չի կրել
ՎԻԴԵՈՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC-ի «HARDtalk» հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում բացատրել է, թե ինչու դիմակ չի կրել, երբ դա պահանջում էր սեփական քաղաքացիներից:
Նիկոլ Փաշինյանը, եթերի ընթացքում չի համաձայնել այն մտքին, որ իր գլխավորած կառավարության գործողությունները կորոնավիրուսի դեմ պայքարում ձախողվել են:
Հարցին, թե ինչո՞ւ է նա համավարակի թեժ պահին առանց դիմակ մասնակցել խնջույքի Արցախում, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Այդ օրը մենք գործել ենք Լեռնային Ղարաբաղում գործող կանոններով»,-ասել է ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք՝ մայիսի 21-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունից հետո տեղի էր ունեցել խնջույք Հայաստանի և Արցախի ղեկավար կազմի մասնակցությամբ: Խնջույքի մասնակիցները չէին կրել դիմակներ, որն առաջացրել էր հասարակության դժգությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:




















































