Սիմեոնե. Պետք է արժանին մատուցել «Լայպցիգին»
ՍՊՈՐՏՄադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում գերմանական «Լայպցիգից» կրած պարտությունը:
«Մենք չկարողացանք խաղալ այնպես, ինչպես կարող էինք: Պետք է արժանին մատուցել «Լայպցիգին», նրանք ավելի արագ էին ու կարողացան ճիշտ օգտագործել իրենց ստեղծած պահերը:
Որևէ արդարացում չկա «Աթլետիկոյի» պարտությանը: Մենք պետք է հասկանանք մեր սխալներն ու ուղղենք դրանք, որպեսզի հաջողության հասնենք հաջորդ մրցաշրջանում»,- Սիմեոնեի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Լայպցիգը» հաղթանակ տարավ «Աթլետիկոյի» նկատմամբ 2:1 հաշվով և կիսաեզրափակիչում կմրցի ՊՍԺ-ի հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



