Զո Բայդենն ԱՄՆ բոլոր նահանգապետներին կոչ է արել դիմակ կրելու պարտադիր ռեժիմ սահմանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆախագահի դեմոկրատ թեկնածու Զո Բայդենը ԱՄՆ բոլոր նահանգապետերին կոչ է արել դիմակ կրելու պարտադիր ռեժիմ սահմանել` կորոնավիրուսի տարածումն ԱՄՆ-ում կանխելու համար, որն ավելի քան 165.000 մարդու կյանք է խլել ԱՄՆ-ում, փոխանցում է Reuters-ը:
Բայդենը դիմակ կրելու համապետական մանդատի կոչ է արել իր հայրենի Վիլմինգթոն քաղաքում հանրային առողջապահության հարցերով խորհրդականների հետ վիրտուալ հանդիպումից հետո:
«Յուրաքանչյուր ամերիկացի պետք է դիմակ կրի դրսում առաջիկա երեք ամսվա ընթացքում,- ասել է Բայդենը:- Յուրաքանչյուր նահանգապետ պետք է պարտադիր դարձնի դիմակ կրելը»: Նա ասել է, որ դիմակ չկերն անտեղի մահերի է հանգեցրել:
«Հուսով եմ, որ մենք դասեր ենք քաղել: Հուսով եմ, որ նախագահը դաս է քաղել»,- ասել է Բայդենը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



