Շանս ունենք աշնանը գտնվել հաղթահարած վիճակում. Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՄենք արմատապես այս խնդիրը լուծելու շանս ունենք այսօր։ Այս մասին կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր անցնելով այս դժոխքի միջով, ունենալով 800 մահ կորոնավիրուսի պատճառով և 234 մահ այլ պատճառով, բայց կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների շրջանում, մենք այսօր շանս ունենք աշնանը գտնվել բոլորովին ուրիշ վիճակում։ Այսինքն հաղթահարած վիճակում լինել անկախ նրանից, թե աշխարհում ինչ կկատարվի։ Դա այդպես կլինի, եթե մեր ռազմավարությունը ճիշտ շարունակենք իրագործել։ Եթե մենք դիմակի կրման պատշաճ մակարդակ ապահովենք, կարող ենք համարել, որ գործնականում կորոնավիրուսի հետ կապված խնդիրը լուծել ենք»,-ասաց վարչապետը։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



