Երևան, 27.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ են փոխել վարչապետի դստեր մեքենայի համարները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Hraparak.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշանը, յութուբի իր ալիքում նոր վլոգ է տեղադրել, որտեղ ներկայացնում է, թե ինչպես է անցկացրել իր ծննդյան օրը բնության գրկում։ Տեսանյութում Փաշինյանի երեք դուստրերն են, կինը և վերջերս զորացրված որդին։ Նրանք փոքրիկ մի լճակի ափին, որտեղից, ինչպես նշում է Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամը, երևում է Արագած լեռը, վրաններ են կապել, խորոված արել ու գիշերը անցկացրել այդտեղ՝ ընտանեկան միջավայրում նշելով Շուշանի 13-րդ տարեդարձը։

Տեսանյութում երևում է սև Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան, որը սպասարկում է Փաշինյանի երեխաներին։ Մամուլում գրվեց, որ սա գնվել է հատուկ վարչապետի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար, թեպետ հետո ասացին, որ ավելի վաղ էր գրվել, մինչ իրենց՝ իշխանության գալը։ Ինչևէ։ Ավտոմեքենան մինչև վերջերս կրում էր 130 UU 01 պետհամարանիշ, որը Պետական պահպանության ծառայության համարանիշ է։ Այս տեսանյութում, սակայն, երևում է, որ մեքենայի պետհամարանիշը փոխված է՝ սովորական, աչքի չընկնող, թվերի խառը համադրությամբ համարներ են դրված՝ 35 DV 933: Սրանք, ամենայն հավանականությամբ, օպերատիվ համարներ են, այսպիսի համարանիշները հասանելի են հիմնականում ուժային կառույցների աշխատակիցների համար, որպեսզի քողարկվեն, հեշտ ճանաչելի չլինեն իրենց համարներով ու կարողանան ազատ օպերատիվ ծառայություն իրականացնել։ Այսպիսի համարանիշները նաև «չեն նկարվում», այսինքն՝ այսպիսի համարներով մեքենան, երբ խախտում է կատարում, դրանք չեն ֆիքսվում և տուգանք չի ուղարկվում մեքնայի սեփականատիրոջ հասցեով։ Գրեթե վստահ ենք, որ Փաշինյանի երեխաներին սպասարկող մեքենայի վրա ևս «օպերատիվ» համարանիշ է փակցված։ Ի դեպ, X-Trail-ի բամպերի ներքևի հատվածում երևում են նաև ՊՊԾ-ի փակցրած առկայծող փարոսիկները, որոնք հարկ եղած դեպքում միացվում ու ճանապարհ են բացում տիրոջ համար։

Թե ինչու են Փաշինյանները որոշել փոխել իրենց սպասարկող հայտնի X-Trail-ի համարները, դժվար է ասել, սակայն կարելի է կռահել՝ քողարկվելու, ճանաչելի չլինելու համար, որպեսզի փողոցում այս մեքենան չկարողանան հեշտությամբ ֆիքսել, ըստ այդմ՝ իմանալ, թե ուր են գնում, որտեղ են լինում Փաշինյանի ընտանիքի անդամները։ Չի բացառվում, որ քողարկվելուց զատ՝ նաև խախտումներից ու տուգանքներից ապահովագրվելու նպատակ էլ է ունեցել պետհամարանիշը փոխելը։ Նաև, հարկ եղած դեպքում, այն կարելի է նաև որպես պոպուլիստական քայլ ներկայացնել հանրությանը, որ վարչապետի դստեր մեքենան ոչ թե «գոլդ» կամ ծառայողական համարանիշով է, այլ հասարակ, շարքային քաղաքացու համարներով։

Ավելին...

Այն ամենը, ինչ չեն ասի իշխանական քարոզիչները ԵԽԽՎ ընդունած բանաձևի և զեկույցի մասին. Հայկ Մամիջանյան «Եռաբլուր» պանթեոնում տեղի է ունեցել Եկեղեցու միասնության պաշտպանության ակցիա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈՒՆՎԱՐԻ).Ստորջրյա ամենաերկար թունելը, առաջին դյուրակիր մագնիտոֆոնները. «Փաստ»Ես հրաժարական կտամ, եթե իմ կուսակցությունը պարտվի. Ճապոնիայի վարչապետ ԵՄ-ն և Հնդկաստանը կնքել են խոշոր առևտրային համաձայնագիր Ամերիկյան իմպերիալիզմի օրինաչափությունները.արդյո՞ք Հայաստանը կհետևի Ուկրաինայի ճակատագրին . «Փաստ»Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն»․ ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում Բարձրագույն կրթություն ստացողների թիվը նվազել է 25%-ով․ Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ում հզոր ձնաբքի հետևանքով առնվազն 30 մարդ է զnհվել Երեք չափում. Փաշինյանն ընկալվում է որպես թուրքական տանդեմի կարծիքների և շահերի փոխանցող. «Փաստ»Իշխանության «սրտի օլիգարխը» ՝ թիվ մեկ հարկատու է դարձել Իրանը նոր պատերազմի շեմին. ՀՀ իշխանությունները ձկան պես լուռ են Հայկ Սարգսյանի դեմ կարող են քրգործ հարուցել Եվրոպական կեղծիք՝ վասն Փաշինյանի վերընտրության «Ինձ չսպասեք, ես այստեղից դուրս չեմ գալու». ավագ սերժանտ Խաչատուր Աղաջանյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Նույնիսկ լավ գաղափարներն են մեծ հաջողությամբ... ձախողում. «Փաստ»Ռուսաստանը ստեղծում է շափյուղայի՝ սապֆիրի հիմքի վրա արևային մարտկոցների արտադրության կենտրոն Առողջության ապահովագրություն․ իրական որա՞կ, թե՞ թվերի իմիտացիա. ՀայաՔվե44-օրյա պատերազմի ժամանակ ԶՊՄԿ 21 աշխատակից իր կյանքը նվիրաբերեց հանուն մեր ապագայիԵրկնքից նվեր. Իսպանիայում հայտնաբերված գանձը ունի այլմոլորակային ծագումԵրբ հայրենիքը սահմանափակվում է միայն պետությամբ, սկսվում է ինքնության լուռ, բայց վտանգավոր աղքատացումը. «Փաստ»ՀայաՔվե Նոր Նորք և Ավան ի գրասենյակը իր ակտիվ անդամների և աջակիցների համար ուխտագնացություն էր կազմակերպել դեպի Գեղարդավանք«Վերընտրվելու մասին հայտարարություններն ուղղված են ոչ այնքան հասարակությանը, որքան իրենց քաղաքական թիմին ու պետական կառավարման համակարգին և ուժայիններին». «Փաստ»14-ամյա դահուկորդը մահացու հարված է հասցրել լեռնադահուկային հանգստավայրում հանգստացող տղամարդունԵրբ ժողովրդավարությունը դառնում է պատրվակ Պետությունը կոնյակ արտադրողներին արտոնյալ պայմաններով վարկ կտրամադրի. նախագիծ. «Փաստ»«Մենք Էջմիածնի հետ ենք». Սոչիում և Ադլերում հայերը հանդես եկան Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտպանության համար Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Մեր նաhատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրանա․ Նիկոլ Փաշինյան Մոր աղոթքը Ինչի՞ համար են «պատարագ» անունով ներկայացումները. «Փաստ»Հոսանքազրկումները խայտառակ չափերի են հասել, մարդիկ մոմ են «պահեստավորում». «Փաստ»Իշխանությունների «օրենսդրական» սվինամարտն իրական դիտորդների դեմ. «Փաստ»Ո՞ւմ և ինչո՞ւ է խանգարում «Արարատ 73»-ի անունը. «Փաստ»Ինչո՞ւ է Հայաստանը լուռ հետևում միջազգային իրավունքի մահացու տառապանքներին. «Փաստ»47-ամյա կին է կալանավորվելՔրեական ոստիկանությունը 2025 թվականին առգրավել է 768 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոցներGivenchy-ն թողարկել է «The Snatch» պայուսակը, որը կդառնա 2026 թվականի խորհրդանիշը Եվս 20 երկիր միացել է Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդին»․ Իրանի կողմից մեզ վնաu հասցնելու ցանկացած փորձ կհանդիպի վճռական պատասխանի․ ՆեթանյահուՍա պատմական հանդիպում է․ Սպիտակ տան մամուլի քարտուղարը՝ Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների մասինՎաղուց ժամանակն է քայլ առաջ կատարել դեպի եվրոպական առաջնություններ․ Բերեզովսկին՝ Սպերցյանի մասին«Լիվերպուլը» կապ է հաստատել Ալոնսոյի ներկայացուցիչների հետ․ մարզիչը կարող է վերդառնալ Պրեմիեր լիգաՃապոնական Հոկայդո կղզում գրեթե 1,000 գնացքի երթևեկություն դադարեցվել է տեղացած առատ ձյան պատճառովՆահանգապետ Թիմ Ուոլզը զանգահարել է ինձ՝ խնդրելով միասին աշխատել Մինեսոտայի հարցում․ ԹրամփԵթե որևէ մեկը կարծում է, որ Եվրամիությունը կարող է պաշտպանվել առանց Միացյալ Նահանգների, թող շարունակի երազել․ ՌյուտեՀրդեհ՝ հացի փռումՓաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից Ի՞նչ նվիրել տղամարդկանց հունվարի 28-ին․ Idram&IDBankԵԽԽՎ-ում բանաձև է ընդունվել Բաքվում պահվող հայերի ազատ արձակման պահանջով