«Նախորդ տարի, երբ Միացյալ Նահանգներում էի, ինչո՞ւ ոչ ոքի մտքով չանցավ իմ այցը մեկնաբանել որպես արտագաղթ». Քրիտինե Պեպելյանը՝ ԱՄՆ արտագաղթելու լուրերի մասին
ԼԱՅՖԷլեկտրոնային լրատվամիջոցներում երեկվանից քննարկվում է երգչուհի Քրիստինե Պեպելյանի` ԱՄՆ արտագաղթելու թեման: Ըստ հրապարակումների՝ երգչուհին Հայաստանում աշխատանք չունի, ինչի պատճառով որոշել է հեռանալ երկրից:
Tert.am Life-ի հետ զրույցում Քրիստինեն ասաց, որ այս լուրը չի համապատասխանում իրականությանը։
«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նախորդ տարի, երբ ես Միացյալ Նահանգներ էի գնում, ինչո՞ւ ոչ ոքի մտքով չանցավ իմ այցը որպես արտագաղթ մեկնաբանել։ Այդ լուրը կարդացի, երբ ձայնագրման ստուդիայում իմ նոր երգն էի պատրաստում,- ասաց նա, ապա անդրադարձավ հրապարակումներին,- Ես այս ընթացքում միշտ հասանելի եմ եղել և որևէ լրատվամիջոցի կողմից զանգ չեմ ստացել նախքան նման նյութեր հրապարակելը:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
4
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար
5
Սևանա լճից դուրս է բերվել ջրшհեղձ եղած տղայի մարմինը



