Լուկակուն Եվրոպայի լիգայի ռեկորդ է սահմանել
ՍՊՈՐՏՄիլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն գերմանական «Բայերին» խփած գոլի շնորհիվ սահմանել է Եվրոպայի լիգայի ռեկորդ։ Բելգիացի ֆուտբոլիստն այս մրցաշարում գոլ է խփում 9-րդ խաղում անընդմեջ։ Դա ռեկորդային ցուցանիշ է նաեւ Եվրոպայի լիգայի իրավանախորդ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության համար։
Հիշեցնենք, որ «Ինտերը» «Բայերին» հաղթել է 2։1 հաշվով եւ դուրս եկել կիսաեզրափակիչ։
«Ինտերը» նախորդ անգամ եվրագավաթային մրցաշարի կիսաեզրափակիչ հասել էր 2010-ին, երբ թիմը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



