ԱՄՆ-ն «Եվրատեսիլ»-ի սեփական տարբերակը կանցկացնի
ՄՇԱԿՈՒՅԹՄիացյալ Նահանգները 2021 թվականին «Եվրատեսիլ» երգի համաեվրոպական մրցույթի սեփական տարբերակը կանցկացնի: Այն կկոչվի American Song Contest (Ամերիկյան երգի մրցութ): Այս մասին հաղորդվում է Եվրոպական հեռարձակողների միության պաշտոնական կայքում։
Մտահաղացման համաձայն՝ մրցույթի ամերիկյան տաբերակում 5-10 նախընտրական փուլերում տարբեր նահանգներ ներկայացնող երգիչներ են պայքարելու։ Դրանից հետո անցկացվելու են կիսաեզրափակիչներ և եզրափակիչներ, որոնք հեռարձակվելու են ուղիղ եթերով։
Աղբյուրը մանրամասնում է, որ շոուի ստեծման վրա ժամանցի, երաժշտության և հեռուստատեսության ոլորտի մի քանի համաշխարհային առաջատար մասնագետներ են աշխատելու։ Մասնավորապես՝ որպես պրոդյուսերներ հանդես են գալու Անդերս Լենհոֆը, Փիթեր Սեթմանը, Բեն Սիլվերմանը և այլք։
Մրցույթից առաջ ԱՄՆ-ում երաժշտության ոլորտի մասնագետներից կազմված ժյուրիի թիմ կձևավորվի, որը հեռուստադիտողի հետ միասին յուրաքանչյուր նահանգից ընդհանուր 50 տաղանդավոր արտիստի կընտրի։ Դրանք կարող են լինել ինչպես մենակատարներ, այնպես էլ դուետներ կամ մինչև 6 հոգուց կազմված խմբեր։




















































