Ամբողջ Բելառուսով բողոքի ցույցեր են․ արդյոք սա նշանակում է, որ Լուկաշենկոն պարտվե՞լ է․ Կարեն Վրթանեսյան
ԲԼՈԳԿարեն Վրթանեսյան ֆեյսբուքյան իր էջում գրում է
Ամբողջ Բելառուսով բողոքի ցույցեր են, ոստիկանությունը հիմնականում կենտրոնացած է Մինսկում, մնացած քաղաքներում համարյա չեն դիմադրում ցուցարարներին։
Այս ծավալի բողոքներ Բելառուսում երբեք չեն եղել։
Լուկաշենկոյի դիքրերը բավականին թուլացել են նախորդ անգամների համեմատ նաև այն բանի պատճառով, որ վերջին ժամանակներում ռուսներն աստիճանաբար նվազեցնում են տնտեսական «բոնուսները» Բելառուսին։
Արդյոք սա նշանակում է, որ Լուկաշենկոն պարտվե՞լ է։ Ոչ, չի նշանակում։
Բայց անկախ այն բանից՝ կկարողանա իշխանությունը պահել, թե ոչ, հաստատ ավելի թույլ դիրքեր է ունենալու, քան նախկինում։
Ու, կարծում եմ, թե՛ ռուսների, թե՛ Եվրոպայի ուզածը հենց դա է, որովհետև երկուսն էլ հույս ունեն թուլացած Լուկաշենկոյին ավելի հեշտ բերել իրենց տակ։
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



