Վրաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 25 նոր դեպք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 25 նոր դեպք, ևս 10 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1250 դեպք, վարակվածներից 1010-ն ապաքինվել է, 17-ը` մահացել:
7068 մարդ գտնվում է կարանտինային գոտիներում, ևս 242-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 20 026 211 է, մահացել է 734 025 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը



