Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել:
Վարակը հաստատվել է Ստեփանակերտի բնակչի մոտ, ով նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր էր:
Միևնույն ժամանակ, COVID-19 –ի ախտորոշմամբ 13 հիվանդ ապաքինվել և լքել է մեկուսացման վայրը:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 227-ը հաղթահարել է հիվանդությունը:
Փաստացի բուժում է ստանում 23, ընդհանուր մեկուսացված է 44 քաղաքացի:
Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 116 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 7 071 փորձանմուշի հետազոտություն:
Արցախի տեղեկատվական շտաբ
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



