Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աղքատները շարունակում են աղքատանալ, իսկ հարուստները՝ հարստանալ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Մինչ կառավարությունը քննարկում է տնտեսական աճի վերականգնման հնարավորությունները, անկումը Հայաստանում խորանում է։ Այլևս պարզ է, որ այս տարի աճ չի լինելու։ Առայժմ ամեն ինչ գնում է անկման խորացման ուղղությամբ։ Ու դա նկատվում է հատկապես տնտեսության այն հատվածներում, որոնք ուղղակիորեն կապված են սոցիալական իրավիճակի հետ։ Այդ հատվածներում հեշտ չի լինելու անկման հաղթահարումը, քանի դեռ սոցիալական իրավիճակը երկրում շարունակում է լարվել, իսկ մարդիկ կորցնում են իրենց եկամուտները։

Զարմանալի չէ, որ ամենամեծ անկումը տեղի է ունենում շինարարության մեջ։ Տարվա առաջին կեսի արդյունքներով, ունենք շինարարության գրեթե 24 տոկոս նվազում։ Սա այն ոլորտն է, որտեղ ընդամենը 1 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր բումի մասին։ Այդ բումը տեղի չունեցավ, իսկ այսօր ոլորտը կրկին հայտնվել է այն շրջապտույտի մեջ, որից դուրս գալու համար ժամանակին տարիներ պետք եղան։

Ինչքան էլ կառավարությունը փորձի ցույց տալ, թե այս տարի աննախադեպ շինարարական աշխատանքներ է իրականացնում պետական բյուջեի միջոցների հաշվին, միևնույն է, դա չի կարող փրկություն լինել ոլորտի համար։ Շինարարության մեջ մեծ է բնակչության մասնակցությունը։ Քանի դեռ բնակչությունը հնարավորություն ու միջոցներ չունի ներդնելու իր կենցաղային պայմանները բարելավելու համար՝ անիմաստ է ակնկալիքներ ունենալ տնտեսության այդ ճյուղի վերականգնման հետ կապված։ Մարդիկ այսօր մտածում են ոչ թե՝ շինարարություն իրականացնելու, այլ՝ իրենց հացի խնդիրը լուծելու մասին։

Ինչքա՞ն կշարունակվի այս իրավիճակը, դժվար է ասել։ Առայժմ չեն երևում մարդկանց եկամուտների ավելացման հեռանկարները։ Ներքին տնտեսության մեջ տեղի է ունենում հասարակության եկամուտների կրճատում։ Նվազում են նաև արտաքին աղբյուրների հաշվին ձևավորվող եկամուտները։

Եկամուտների կրճատման հետևանքներն ակնհայտ են նաև առևտրի ոլորտում։ Տեղի է ունենում վճարունակ պահանջարկի շեշտակի անկում։ Առևտրի ծավալները երկնիշ նվազում են արձանագրել, ու դա հասարակության սոցիալական վիճակի լավագույն բնութագիրն է։

Վճարունակության կորուստներն արտահայտվում են ոչ միայն՝ առևտրի, այլև՝ ծառայությունների ոլորտում։ Համավարակի պայմաններում սա տնտեսության ամենացավոտ հատվածն է, որը կրել է՝ ինչպես տնտեսական, այնպես էլ՝ սոցիալական լուրջ վնասներ։ Բայց ամենավատն այն է, որ իրավիճակն առայժմ վերականգնվելու հեռանկար չունի, որովհետև մեծապես կապված է արտաքին աշխարհի հետ։

Այլևս պարզ է, որ տարին «մեռած է» լինելու զբոսաշրջության համար։ Իսկ դա միայն հյուրանոցային բիզնեսում առնչվում է գրեթե 20 հազար մարդու։ Այդ մարդկանց մի մասն այսօր անգործ է, իսկ մյուս մասի եկամուտներում տեղի են ունեցել էական փոփոխություններ։ Չնայած փոփոխությունները միայն այստեղ չեն։ Տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում էլ տեղի է ունեցել եկամուտների անկում։ Ու դա նկատվում է նաև միջին աշխատավարձի ցուցանիշներում։

Վերջին ամիսներին տնտեսական հատվածը կորցրել է աշխատավարձի աճի տեմպը։ Հունիսին միջին աշխատավարձը տնտեսության մեջ, որտեղ զբաղված է աշխատողների 60-65 տոկոսը, ավելի ցածր է եղել, քան անցած տարի։ Ու երբ վարչապետը հայտարարում է, թե այս տարվա հունիսին աշխատավարձերի ֆոնդն ավելի մեծ է եղել, քան անցած տարի, մի տեսակ տարօրինակ է թվում։ Բայց պարզվում է՝ ոչ մի տարօրինակություն էլ չկա։ Իրականում այդպես է։ Բայց մի ճշտումով՝ աշխատավարձի ֆոնդն ավելացել է բացառապես պետական պաշտոնյաների աշխատավարձերի հաշվին։ Ի տարբերություն տնտեսության իրական հատվածում զբաղվածների, պետական հատվածում միջին աշխատավարձը նույն տեմպով շարունակել է աճել։

Հունիսին այն 7,5 տոկոսով ավելին է եղել, քան անցած տարի։ Ահա, թե վարչապետի ասած աշխատավարձի ֆոնդն ինչի հաշվին է ավելի մեծ եղել։

Այնպես չէ, որ միայն հունիսին է պետական հատվածում աշխատավարձի այդպիսի աճ տեղի ունեցել։ Տարվա առաջին կեսի արդյունքներով՝ այստեղ ունենք 8,3 տոկոս միջին աշխատավարձի ցուցանիշի բարձրացում։

Սա նշանակում է, որ անգամ ճգնաժամի պայմաններում, երբ տնտեսությունը հետ է գնում, իսկ հասարակության հիմնական մասի սոցիալական վիճակը վատանում է, պետական պաշտոնյաները հարկ չեն համարել իրենց զրկել բարձր պարգևավճարներ ստանալու գայթակղությունից։

Նույնիսկ բյուջեի եկամուտների կտրուկ անկումը խոչընդոտ չի եղել դրա համար։

Հիշեցնենք, որ առաջին կիսամյակի արդյունքներով ունենք հարկային եկամուտների 90 մլրդ դրամի հասնող թերակատարում, ինչը լուրջ կորուստ է բյուջեի համար։ Եվ այդ կորուստը կառավարությունը պատրաստվում է փակել նոր վարկային միջոցների ներգրավման հաշվին։ Պետական պարտքն ավելացնում ենք, որպեսզի պաշտոնյաներին պարգևավճարներ տանք։

Երբ տնտեսությունն աճում է, իսկ բյուջեի եկամուտներն ավելանում են՝ դեռ ինչ-որ տեղ կարելի է համակերպվել պարգևավճարների տեսքով պետական հատվածում զբաղվածների, առավել ևս՝ բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության աճի հետ։ Բայց ոչ մի արդարացում չունի այն, երբ դա տեղի է ունենում տնտեսական ճգնաժամի ու բյուջեի եկամուտների նման ակտիվ նվազման պայմաններում։ Հատկապես որ, այդ ընթացքում տնտեսության մեջ զբաղվածները, որոնց աշխատանքի արդյունքում ձևավորվում են պետական պաշտոնյաների աշխատավարձերը, կորցնում են իրենց եկամուտները։

Այսօր հասարակության մեջ քիչ չեն նաև այն սոցիալական խմբերը, ովքեր աջակցության լուրջ կարիք ունեն։ Մինչև համավարակն ու դրա սոցիալական հետևանքները՝ Հայաստանում հաշվվում էր առնվազն 700 հազար աղքատ։ Նրանցից 30 հազարը ծայրահեղ աղքատներն են։ Փոխարենը մտածելու այս մարդկանց հոգսն ինչ-որ կերպ թեթևացնելու մասին, իշխանությունները վայլելում են պետական միջոցները։

Արդյունքում՝ աղքատները շարունակում են աղքատանալ, իսկ հարուստները՝ հարստանալ։ Մինչդեռ, մարդիկ հույս ունեին, որ Նիկոլ Փաշինյանը գալու է, տնտեսությունը զարգացնելու է, երկիրը ծաղկեցնելու է, իսկ ժողովրդի վիճակը լավացնելու է։

Բայց ի՞նչ եղավ. եղավ այն, որ այսօր ամեն ինչ հակառակն է՝ տնտեսությունն անկում է ապրում, երկիրը հայտնվել է բարդ տնտեսական ու քաղաքական իրավիճակում, իսկ ժողովրդի սոցիալական վիճակը մի բան էլ վատացել է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան