Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը հանդես է եկել համազգային զորակցության կոչով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետևանքները վերացնելու, լիբանանահայերի կրած վնասների վերականգնման աշխատանքները կազմակերպելու համար Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Սրբազան Գերաշնորհ  Տեր  Շահէ Արքեպիսկոպոս Փանոսյանի նախագահությամբ պետք է կազմվի հանձնախումբ, որի մեջ կընդգրկվեն տեղական հայկական կառույցները: Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը: Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո բազմաթիվ աջակցող զանգեր են եղել Հայաստանից, Արցախից, աշխարհի տարբեր երկրներից:

«Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը հանդես է եկել համազգային զորակցության կոչով: Լիբանանի հայությանն օժանդակելու համար հատուկ հաշվի համար է բացվել: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն աջակցելու, կարող են իրենց փոխանցումները կատարել»,-ասաց Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը:

Թե լիբանանահայությունը կոնկրետ ինչի կարիք ունի, այս պահին դժվարանում են ասել, քանի որ կարիքների գնահատման փուլում են: Ամեն դեպքում մինչ այժմ եղած տվյալների համաձայն, միջոցներ են անհրաժեշտ շենք-շինությունների, տների, կառույցների վերականգնման համար: Մյուս կողմից ամբողջ Լիբանանը դեղամիջոցների, բժշկական պարագաների կարիք ունի: Նա տեղեկացրեց, որ արդեն բարեկամ երկրներն այս հարցում օժանդակություն են տրամադրում Լիբանանին:

«Լուսանկարներից, տեսանյութերից, կարծում եմ, որ տեսել եք, թե ինչ ավերածություններ են եղել: Բազմաթիվ տներ են քանդվել: Մեր հայկական թաղամասերում շատ մեծ վնասներ կան, սակայն կարող ենք ասել, որ ամբողջությամբ շենքերի փլուզումներ չունենք: Այն ընտանիքներին, որոնց տներում իրավիճակն այնպիսին է, որ ներկայում հնարավոր չէ բնակվել, տեղական կառույցներն ապահովել են ժամանակավոր կացարաններով»,-ասաց Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը՝ ընդգծելով, որ բոլոր հայկական կառույցները լծված են գործի, և որևէ հայ անօթևան չի մնացել:

Թե որքան են նման ընտանիքները, Հայր Հովակիմը դժվարացավ պատասխանել:  Նա տեղեկացրեց, որ բնակելի տներից, խանութներից բացի, Լիբանանում գործող հայ քաղաքական երեք կուսակցությունների շենքերն են վնաս կրել: Անթիլիասի մայրավանքը ևս վնաս է կրել, ինչպես նաև վեհարանը, Կիլիկա թանգարանը, տարբեր բաժանմունքներ, գրասենյակներ:

Այս օրերին տեղեկություններ եղան այն մասին, որ Լիբանանում հայերի շրջանում Հայաստան տեղափոխվելու ցանկություն կա: Ի՞նչ տրամադրություններ կան այս ուղղությամբ: Հարցին ի պատասխան, Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանն ընդգծեց, որ նման հայտարարությունների ծանոթ չէ:

«Գիտեք, Լիբանանն իր պատմության ընթացքում բազմաթիվ դժվարությունների է առերեսվել, և նման իրավիճակներում պարզ է, որ այդպիսի մտածումներ կարող են լինեն: Կարծում եմ, որ այս հանգրվանում, այդ տեսակետները կմնան վարկածի սահմաններում: Մենք պետք է մեր զորակացությունը հայտնենք ու զորավիգ կանգնենք»,-ասաց նա:

Լիբանանի հայության օժանդակության հատուկ հաշվի համարի հետ կապված տվյալներն են՝ Beneficiary: ARMENIAN CATHOLICOSATE OF CILICIA, Bank: Banque pictet & Cie SA, Route des Acacias 60, CH-1211 Geneva 73, Account: M-502039, IBAN: CH61 08755 0502 0390 0300, SWIFT Code: PICTCHGG:

Արտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելունԵրկու տարեկան երեխա է ընկել դիտահորի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ 2026թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի երեխայի նպաստի նոր սահմանաչափըԼիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ոչ սթափ վիճակում գտնվող կինը 3-ամյա դստերը 9-րդ հարկից դուրս է նետել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (Video)Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԿասեցվել է «Արտակ Քարամյան» ընկերությանը պատկանող «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանըԿռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան iPhone 18 և այլ արժեքավոր նվերներ«Աձյալի» մեջ փաթաթած երեխա էր, սառած էր. ինչպես են գտել նորածնին Հալաբյանում (Video) Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Երևանում հայտնաբերված նորածնի կյանքին uպառնացող վտանգ չկա. ԱՆ Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԻշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ ՊետրոսյանԹուրքիայում հայ տղամարդ են սպանել. դին հայտնաբերվել է ՍտամբուլումԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Խորթ հայրը սպանել է 10 ամսական երեխային՝ շատ լացելու պատճառովՈւկրաինայի ԶՈւ-ն hարվածել է Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին