Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 5267 նոր դեպք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի 85 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 5 267 դեպք է հաստատվել, մահացել է 116 մարդ (նախօրեին՝ 139): Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 871 894 մարդ, ապաքինվել է 676 357 բուժառու (նախօրեին՝ 7 331), մահացել է 14 606 մարդ: Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 684 դեպք, մահացել է 13, ապաքինվել է 1 254 մարդ։
COVID-19-ի ևս 183 նոր դեպք է արձանագրվել Սվերդլովսկի մարզում, Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 160, Սանկտ Պետերբուրգում՝ 159, Մերձմոսկվայում՝ 159, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 105, Իրկուտսկի մարզում՝ 128, Մուրմանսկի մարզում՝ 122։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



