«Կարծես սարսափելի երազ լիներ». նոր կադրեր Բեյրութում պայթյունի ժամանակ տեղի ունեցած հարսանեկան նկարահանումից. Տեսանյութ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարսնացու Իսրաա Սեբլանին պատմել է Բեյրութում պայթյունի ժամանակ հարսանեկան նկարահանման մասին, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը: Նա խոստովանել է, որ այդ պահին չի հասկացել, որ ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել:
«Մենք ծուխ նկատեցինք երկնքում, երկնքի գույնը սկսեց փոխվել: Մենք հասկացանք, որ ինչ-որ բան է այրվում, սակայն չէինք մտածում, որ դա կարող էր պայթյուն լինել: Վայրկյաններ անց պայթյունի հարվածի ալիքը մեզ տապալեց: Այն գեղեցիկ վայրը, որտեղ մեր նկարահանումն էր ընթանում, վերածվեց ուրվական քաղաքի:
Շուրջբոլորը փոշի էր, կոտրված ապակիներ, մարդիկ բղավում էին, արնահոսում: Կարծես սարսափելի երազ լիներ»,-պատմել է Իսրաան: Աղջիկը Լիբանան էր մեկնել ԱՄՆ-ից ամուսնանալու նպատակով: Այդ օրվան նա պատրաստվել էր 3 շաբաթ, օրուգիշեր:
Շարունակությունը՝ այստեղ
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



