ԲՀԿ առաջնորդը կանգնած է ոչ միայն հայաստանաբնակ մեր հայրենակիցների, այլև համայն հայության կողքին
ՔԱՂԱՔԱԿԱՆԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի կարող անմասն մնալ և օգնության ձեռք չմեկնել հայազգին պատուհասած ցանկացած աղետի ու դժվարությունների ժամանակ: Այս օրերին, երբ աշխարհը ցնցվել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի մասին լուրից, Նա հայտարարել է, որ պատրաստ է գործի դնել իր բոլոր ջանքերը սփյուռքի ամենաամուր և ամենակենսունակ համայնքներից մեկին՝ լիբանանահայերին և բեյրութահայերին այս տագնապալի շրջանում ձեռք մեկնելու և աջակցելու համար:
Կուսակցության առաջնորդը նաև հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ և իր ցավակցությունն է հայտնել հզոր պայթյունների հետևանքով լիբանանահայերի մահվան կապակցությամբ: Ծառուկյանը նշել է նաև, որ որպես հայ, որպես քրիստոնյա, խորը ցավ է ապրում եղբայրական Լիբանանում տեղի ունեցած ողբերգության համար:
Նա ընդգծել է, որ պատրաստ է գործի դնել իր բոլոր ջանքերը Սփյուռքի ամենաամուր և ամենակենսունակ համայնքերից մեկին տագնապալի այս շրջանում ձեռք մեկնելու և աջակցելու համար: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆինանսական միջոցներ է հատկացրել Բեյրութի պայթյունից տուժած մեր հայրենակիցներին, համայնքային կառույցներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանն աջակցելու համար։ Այս քայլը ևս մեկ ապացույց է, որ ԲՀԿ առաջնորդը կանգնած է ոչ միայն հայաստանաբնակ մեր հայրենակիցների, այլև համայն հայության կողքին:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



