Էլվիս Փրեսլիի կիթառն ամերիկյան աճուրդում վաճառվել է 1,32 միլիոն դոլարով (լուսանկարներ)
ՄՇԱԿՈՒՅԹԱմերիկյան աճուրդում վաճառվել է լեգենդար երաժիշտ Էլվիս Փրեսլիի կիթառը: Երաժշտական գործիքի համար վճարել են ռեկորդային 1,320,000 դոլար, գրում է tmz.com կայքը:
Փրեսլին այս կիթառով նվագել է 1954-1956 թվականներին: Martin D-1 տեսակի գործիքն օգտագործվել է «That's Alright» (Mama), «Blue Moon of Kentucky» և «Good Rockin' Tonight» հիթերի ձայնագրման ժամանակ:
Աճուրդում կիթառի համար վճարված գինը ռեկորդային է եղել Ռոքնռոլի արքայի վաճառված բոլոր իրերի մեջ:
Կիթառը գնելուց հետո երաժիշտը դրա վրա մետաղյա տառերով «Elvis» գրառումն էր ավելացրել, այժմ այդ գրառումից պակասում է «S» տառը:






1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



