Թուրքիայի հանգստավայրերում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կտրուկ աճ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթին Քոջան Twitter-ում գրել է, որ Ռուսաստանի հետ սահմանների բացումից հետո Թուրքիայի հանգստավայրերում վարակակիրների թիվը կտրուկ աճել է:
Ըստ նրա` վերջին օրերին կառավարությունը վարակման դեպքերի թվի լուրջ աճ է գրանցել, հայտնում է «Գազետա»-ն:
Նախարարը հավելել է, որ Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը` վարակի բռնկումը կանխելու համար:
Օգոստոսի 4-ին հանրապետությունում հայտնաբերվել էր կորոնավիրուսով վարակման 1.083 դեպք, վերականգնվել է 994 մարդ, 18-ը մահացել է:
Ռուսաստանը Թուրքիայի հետ օդային հաղորդակցությունը վերսկսել էր օգոստոսի 1-ին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



