Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մենք 3 հարսանիք ենք ունեցել». Արսեն Սաֆարյանը` ամուսնության 19-ամյակի առթիվ կնոջը մատուցած անակնկալի և իրենց երեխաների մասին

ԼԱՅՖ

Երգիչ Արսեն Սաֆարյանն ու կինը` Սաթեն Գաբրիելյանը, օրերս նշել են ամուսնության 19-ամյակը: Այս առիթով Tert.am Life—ը հետաքրքիր զրույց է ունեցել Արսենի հետ, ով պատմել է, թե ինչպես են նշել օրը, վերհիշել է իրենց ծանոթության ու երեք հարսանիքի պատմությունն ու խոսել երեխաների` Էլենի և Արթուրի մասին:

«Մեր ամուսնության օրը համընկավ մեր ընկերներից մեկի ծննդյան օրվա հետ, մի քանի հոգով հավաքվել էինք: Սաթենը մտածում էր` մոռացել եմ, թե ինչ օր է: Խնդրեցի, որ միացնեն իմ երգացանկից «Էս ինչ սիրուն ես» երգն ու ծաղկեփնջով ներս մտա: Անակնկալը պարզ էր, բայց ստացված, ուրախացավ: Հաճախ սեր չեմ խոստովանում, քանի որ ամեն ինչ խոսքերով չի որոշվում, բայց պարտադիր չէ տոն լինի, որ կնոջս ծաղիկներ նվիրեմ: Ես կարող եմ ծաղիկներ նվիրել մի սովորական երկուշաբթի: Մարդուն միայն խոսքերով չեն սիրում, սիրում են խորիմաստ լռելով, գործողություններով»,- ասաց Արսենը:

Արսենն ու Սաթենն առաջին անգամ հանդիպել են 1997 թվականին Երգի թատրոնում. Սաթենը Քրիստինե Պեպելյանի ընկերուհին է. «Առաջին հայացքից նրան առանձնացրի մյուսներից, երկար ժամանակ չէի մոտենում, հեռվից էի հետևում, որովհետև ինքս էլ դեռ կայացման փուլում էի: Նրա մեջ ինձ գրավեց մաքրությունը, անաղարտ լույսը, որ գալիս էր իրենից: Հետաքրքիր է, որ ես չեմ ասել` ես քեզ սիրում եմ, ասել եմ, որ նրա մեջ տեսնում եմ իմ կնոջն ու մեր երեխաների մայրիկին: Ամուսնացանք 2001 թվականին, ունեցանք երեք հարսանիք»:

Արսենը պատմեց, որ առաջին հարսանիքը Մոսկվայում է եղել. զույգը գնացել է նշանելու նպատակով, բայց Արսենը Սաթենին ասել է` էլ ե՞րբ հնարավոր կլինի այդքան մարդու հավաքել մի հարկի տակ, ու որոշել են միանգամից ամուսնանալ:

«Ունեցանք նաև հայկական մեծ հարսանիք` 700 հյուրով, պսակադրվեցինք եկեղեցում: Հարսի կողմն իմ մատանին մոռացել էր տանը, այդ պատճառով հյուրերից մեկի մատանին դրեցի մատիս,- ասաց նա և հավելեց,  որ երկրորդ հարսանիքը Հրազդանում է եղել, այն առանձնահատուկ է դարձրել Արթուր Գրիգորիչը` իր անակնկալով: -Գաղտնիք չէ, որ մաեստրո Արթուր Գրիգորիչը խնջույքներ չի սիրում, այնուամենայնիվ, նրան հրավիրել էի երկրորդ հարսանիքիս: Ինձ համար անսպասելի` նա եկավ Երգի թատրոնի մեր սերնդի ներկայացուցիչների` Ալլա Լևոնյանի, Զարուհի Բաբայանի, Տիգրան Պետրոսյանի, Անդրեի, Քրիստինե Պեպելյանի և մյուսների հետ: Դա իմ ու Սաթիկի համար մեծ երջանկություն էր»:

Շարունակությունը՝ այստեղ

ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոնները