Արտառոց դեպք Քասախում՝ հանձնաժողովի անդամը կոտրել է քվեատուփը. Armeniatv.am
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔասախ գյուղի 29-ի 26 տեղամասում 8-ն անց կես տեղի է ունեցել արտառոց դեպք, տեղեկացնում է Armeniatv.am-ը։ Հանձնաժողովի անդամ, «Ժողովրդական ուղի» կուսակցության երիտթևի նախագահ Վիգեն Դավթյանը կոտրել է քվեատուփը, քանի որ համոզված է եղել, որ լցոնումներ են տեղի ունեցել: Նա մեղադրում է հանձնաժողովի նախագահին: Դավթյանը, իր իսկ խոսքով, 2-րդ կարգի հաշմանդամ է և տառապում է էպիլեպսիայով:
Հանձնաժողովի անդամ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Ղազարյանը քվեարկության ժամանակ ոչ մի անօրինականություն չի նկատել: Ջարդված տուփը փոխարինել են նորով, քվեաթերթիկները լցրել նոր տուփի մեջ և տեղամասում շարունակվել է քվեարկությունը: Հանձնաժողովի վստահված անձը նույնպես որևէ արտասովոր բան չի նկատել: Վստահեցնում է, որ քվեաթերթիկների քանակը համապատասխանում է քաղաքացիների ստորագրություններին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։



