Միացյալ Նահանգներում 6-ամյա տղան մահացել է կորոնավիրուսից. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Նեբրասկա նահանգի վեցամյա բնակիչ Դերիք Ռամիրես-Լոպեսը, ով պայքարում էր կորոնավիրուսի դեմ եւ երեք անգամ օրգանների փոխպատվաստման վիրահատություն էր տարել, մահացել է, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով ԶԼՄ-ները:
Ինչպես նշում է Omaha World-Herald-ը, տղան, ով պատրաստվում էր դպրոց գնալ այս տարի, տառապում էր մի շարք հիվանդություններից:
Դուգլասի շրջանի առողջապահության վարչությունից հայտնում են, որ հիվանդի մահվան պատճառը չի կարող հաստատվել, քանի դեռ մահվան վկայական չի ստացվել:
Վարչության մամուլի ծառայությունը նաեւ շեշտել է, որ մինչ այժմ շրջանում կորոնավիրուսից երեխաների մահվան դեպքեր չեն գրանցվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



