Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տնտեսության ամենատուժած հատվածները դեռ կշարունակեն տուժել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

168.am-ը գրում է

Ճգնաժամի հետևանքով տնտեսության ամենատուժած հատվածներից մեկն առևտուրն է ու ծառայությունները։ Այն, ինչ առկա է այս ոլորտներում, կապված է 2 հիմնական գործոնների հետ. տեղի է ունենում հասարակության գնողունակության անկում, ինչն ուղղակիորեն արտահայտվում է առևտրի ծավալների վրա։

Ինչ վերաբերում է ծառայությունների ոլորտի դրսևորումներին, ապա դրանք փոխկապակցված են հիմնականում միջազգային զբոսաշրջության հետ։

Թեև այս դեպքում, արտաքինից բացի՝ կան նաև զուտ ներքին գործոններ։ Խոսքը, մասնավորապես, արտակարգ դրության պայմաններում կիրառվող սահմանափակումների մասին է, որոնք անհնարին են դարձրել սպասարկման առանձին հատվածների աշխատանքը։

Առևտրի և ծառայությունների ոլորտում ունենք խորն անկումային իրավիճակ։

Անցած տարվա բարձր աճերից հետո, այս տարվա 6 ամիսների տվյալներով, առևտրի ծավալները երկնիշ նվազում են արձանագրել. անկումն անցնում է 11 տոկոսից։ Առևտուրը պակասել է՝ ինչպես մեծածախում, այնպես էլ՝ մանրածախում։ Թեև մանրածախում միտումներն ավելի վատ են։ Առայժմ հայտնի են 5 ամիսների տվյալները, ու դրանց համաձայն՝ շրջանառություններն առևտրում կրճատվել են 13,4 տոկոսով։

Թվում էր, թե մարտ-ապրիլին կիրառված սահմանափակումները վերացնելուց հետո՝ հետաձգված գնումների վերականգնման արդյունքում՝ առևտուրը պիտի ակտիվանար։ Բայց պաշտոնական վիճակագրությունն այդպիսի միտում չի արձանագրել։ Անկումը նույնիսկ խորացել է։ Մայիսին ունեցել ենք շրջանառությունների ավելի քան 18 տոկոսանոց նվազում՝ նախորդ տարվա համեմատ։ Մանրածախ առևտրում իրացման կրճատումը հասնում է 25 տոկոսի։

Անկումային պատկեր է առևտրի բոլոր հատվածներում՝ սկսած խոշոր խանութներից, վերջացրած կրպակներով։ Բայց ամենաշատը տուժել է սպառողական ապրանքների շուկան։

Սպառողական ապրանքների իրացման կրճատումը 5 ամսում հասնում է շուրջ 32 տոկոսի։ Շուկան գտնվում է գրեթե անկենդան վիճակում. մայիսին ունեցել ենք շրջանառությունների 69 տոկոսանոց նվազում։ Հունիսի տվյալները դեռ չկան, բայց կասկած չկա, որ պատկերը նույնն է լինելու։

Ենթադրվում է, որ սպառողական ապրանքների շուկայի վրա մեծ է եղել հատկապես տոնավաճառներում իրականացվող առևտրի ազդեցությունը։ Տնտեսական իրավիճակի վատացման և մարդկանց եկամուտների կրճատման պայմաններում ոչ պարենային ապրանքների սպառման սահմանափակումներն ինքնին հասկանալի են։ Երբ մարդիկ հազիվ են կարողանում լուծել սննդի հետ կապված խնդիրները, բնականաբար, հագուստի կամ մյուս տնտեսական ապրանքների պահանջարկը մղվում է երկրորդ պլան։

Երկնիշ է նաև խանութների միջոցով իրականացվող առևտրի շրջանառության կրճատումը։ Խանութներում առևտուրը պակասել է ավելի քան 22 տոկոսով։ Ու դա պայմանավորված չէ միայն ոչ պարենային ապրանքների նկատմամբ ներկայացվող պահանջարկի անկումով։ Պարենային ապրանքների շուկայում ևս նկատվում է վճարունակ պահանջարկի կրճատում։

Շատ են տուժել կրպակները. իրացման կրճատումն անցնում է 23 տոկոսից։

Առևտրի ոլորտում արձանագրված այս իրավիճակը շուտ վերականգնվելու քիչ հավանականություն ունի։ Ամեն ինչ կապված է լինելու հասարակության գնողունակության, ինչպես նաև առկա իրավիճակով ձևավորված բացասական սպասումների հաղթահարման հետ։ Գաղտնիք չէ, որ վերջին ամիսներին էապես ավելացել են անորոշությունները, որոնք սպառողներին ստիպում են հետաձգել, այսպես կոչված, այլ ծախսերը։

Ինչ վերաբերում է գնողունակությանը, ապա այն ունի վերականգնման 1 աղբյուր՝ եկամուտների ավելացում։ Այս փուլում եկամուտների ավելացման մասին անիմաստ է խոսելը։ Առայժմ ամեն ինչ ընթանում է հակառակ ուղղությամբ։ Տնտեսության անկումը դեռևս չի հասել հատակին, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել նաև վերականգնման փուլի մասին։ Իսկ դա նշանակում է, որ սոցիալական հատվածում խնդիրները դեռևս շարունակելու են խորանալ, ինչը կարտահայտվի ոչ միայն՝ աշխատատեղերի կրճատման, այլև՝ մարդկանց եկամուտների նվազման տեսքով։

Նման օրինակներ արդեն ունենք. գազի սակագնի վերջին փոփոխություններով պայմանավորված՝ «Գազպրոմ Արմենիան»  հայտարարել է աշխատավարձերի 20 տոկոս իջեցման մասին։ Ու դա վերաբերում է ոչ թե տասնյակ կամ հարյուրավոր, այլ 5-6 հազար աշխատողի։

Մարդկանց եկամուտների վերականգնումն ու գնողունակության բարձրացումն ուղղակիորեն կապված է լինելու տնտեսության հետ։ Որքան երկար ձգվի այս իրավիճակը տնտեսության մեջ, այնքան երկար կպահպանվեն նաև վերջին ամիսներին ակտիվացած սոցիալական ոլորտի խնդիրները։

Ի տարբերություն առևտրի, համեմատաբար փոքր է անկումը ծառայությունների ոլորտում։ Տարվա առաջին կեսին այն կազմել է 6,4 տոկոս։ Բայց այդ ցուցանիշը շատ խաբուսիկ է։ Ծառայությունների հատվածում ազդեցությունները դեռ նոր են սկսում արտահայտվել, ու դա արդեն նկատվում է։ Մայիսին ունեցել ենք ծառայությունների գրեթե 20 տոկոսանոց հետընթաց։

Ակնհայտ են խնդիրները կացության և հանրային սննդի, ինչպես նաև սպասարկման այլ ծառայությունների ոլորտներում։ Նվազումը թեև երկնիշ է, բայց երկնիշ անկումն էլ ունի իր սահմանները։ Շրջանառությունները կազմել են նախորդ տարվա ընդամենը 30-31 տոկոսը։

Գործ ունենք առհելի անկման հետ, որտեղ մեծ է զբոսաշրջության, ինչպես նաև սահմաների փակ լինելու ազդեցությունը։ Այն, ինչ տեղի է ունենում կացության և հանրային սննդի ոլորտում, առնչվում է տասնյակ-հազարավոր քաղաքացիների, ովքեր զբաղված են այս ոլորտում՝ լինի դա ամսական թե օրվավարձով աշխատող։ Այդ մարդիկ արդեն հասցրել են կորցնել կամ կանգնած են իրենց աշխատանքը և եկամուտները կորցնելու շեմին։

Սկսել է հետընթացը նաև հայտնի խաղային բիզնեսի և զվարճանքի ոլորտում։ Ցուցանիշներն այլևս բացասական են։ Դրանք խորանալու լուրջ պոտենցիալ ունեն։

Որքան առևտրի և ծառայությունների ոլորտում առկա այս միտումներն ակտիվանան, այնքան կավելանան նաև տնտեսության անկման ռիսկերը։ Հայտնի է, որ տնտեսական ցուցանիշների վրա դրանց ազդեցությունը շատ մեծ է։ Միշտ էլ աճի ապահովման հիմնական մասը փոխկապակցված է եղել առևտրի ու ծառայությունների հետ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել