Շուտով պարզ կդառնա, թե ինչ հաջողությունների են հասել «Հայրենիք» կուսակցությունն ու Արթուր Վանեցյանը
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հայրենիք» կուսակցության գրանցած աննախադեպ հաջողությունները, հասկանալի պատճառներով սկսել են մտահոգել շատերին։ Ավելին, սկսել են տեղեկություններ տարածվել, թե իբր «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին չի հաջողվում այլ կուսակցությունների առաջնորդների հետ ունեցած հակասությունները հարթել և բոլորին համախմբել։ Եվ այս ամենը տարածվում է կուսակցության տարածքային գրասենյակներ բացելու ու կուսակցության օր-օրի աճող հաջողությունների ֆոնին, ինչը, համաձայնեք, բավականին զվարճալի է:
Սակայն, Վանեցյանը լինելով փորձառու գործիչ, բավականին հումորով է վերաբերում նման տեղեկություններին, քանի որ իր շուրջ զարգացող իրադարձություններն, իրականում որևէ աղերս չունեն իրականության հետ: Այնպես որ, առաջիկայում հասարակությունը հնարավորություն կունենա ո՛չ միայն տեսնելու, այլև գնահատելու, թե այս կարճ ժամանակի ընթացքում ինչ հաջողությունների են հասել «Հայրենիք» կուսակցությունն ու Արթուր Վանեցյանը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



