Ջերմություն, ցավ շարժումներ կատարելիս, շնչառության դժվարություն. կորոնավիրուսի գլխավոր ախտանիշները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոր կորոնավիրուսով վարակվելուց հետո առաջին 3 օրերին պացիենտների մոտ կարող է ի հայտ գալ ջերմություն, որն այնուհետեւ, ավելի շուտ, կիջնի, իսկ մի քանի օրից նորից կբարձրանա: Ինֆեկցիայի մյուս հիմնական ախտանիշներն են՝ հազը, շնչառության դժվարությունը, հեւոցը, թուլությունը, հոդացավերը եւ գլխացավերը: Այս մասին նշված է стопкоронавирус.рф ռեսուրսի պաշտոնական Telegram ալիքում:
«COVID-19-ը մատնացույց անող արտակարգ նշաններից են շնչառության դժվարությունը, կրծքավանդակում ցավը, կապտավուն շրթունքները կամ դեմքը: Եթե այնպիսի ախտանշաններ ունեք, ինչպիսիք են բարձր ջերմությունը, հազը կամ հեւոցը, անհապաղ բժշկական օգնության դիմեք»,- նշված է ռեսուրսում հրապարակված հոլովակում:
Ռեսուրսի տեղեկություններով՝ վարակվելուց հետո առաջին ախտանիշները նման են մրսածությանը կամ գրիպին: Պացիենտը կարող է ունենալ բարձր ջերմություն, կոկորդի ոչ ուժեղ ցավ: Որոշ պացիենտների մոտ, հատկապես եթե նրանց իմունիտետը թուլացած է, կարող են լինել դիարեա եւ սրտխառնոց, բայց առանց ախորժակի նվազման:
Շարունակությունը՝ այստեղ
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



