Մարմարաշենում տնամերձ հողամասում հայտնաբերել են մինչև 2,5 մետր բարձրության կանեփի 19 թուփ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 31-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 63-ամյա մի բնակիչ իր տնամերձ հողամասում ապօրինի աճեցնում է կանեփ, նաև ունի կանեփի չորացված զանգված:
Տեղեկությունը ստուգելու նպատակով Մասիսի քրեական հետախույզներն այցելել են Մարմարաշեն գյուղ և տղամարդուն պատկանող տնամերձ հողամասի տեսանելի հատվածում նկատել կանեփի բույսեր: Այս փաստով նախապատրաստված նյութերով զննվել է տան տարածքն ու հայտնաբերվել մինչև 2,5 մետր բարձրության կանեփի 19 թուփ։ Տանտերը ոստիկաններին է ներկայացրել նաև մոտ 5 գրամ կանեփի չոր զանգվածով ապակե տարա։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



