Ռոնալդինյոն օգոստոսին կարող է ազատ արձակվել
ՍՊՈՐՏԲրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն և նրա եղբայրը օգոստոսին կարող են ազատ արձակվել և վերադառնալ Բրազիլիա: Այս մասին տեղեկացնում է ESPN-ը:
Պարագվայի դատարանն առաջիկա օրերին կավարտի կեղծ անձնագրերի վերաբերյալ քրեական գործի քննությունը և որոշում կընդունի Ռոնալդինյոյին և նրա եղբորն ազատ արձակելու վերաբերյալ:
Ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռոնալդինյոյին բանտից տեղափոխել էին Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնում գտնվող հյուրանոցներից մեկը:
Ռոնալդինյոն բանտում էր մարտի 5-ից։ Նա ձերբակալվել էր Պարագվայի կեղծ անձնագրեր ներկայացնելու համար։ Դատարանը կես տարվա կալանքի որոշում է ընդունել մինչեւ դատավարության ավարտը։
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



