Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կրեմլն անկնկալում է, որ Բելառուսում ձերբակալված ռուսաստանցիներին կազատեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կրեմլն անկնկալում է, որ հուլիսի 29-ի գիշերը Բելառուսում ձերբակալված ռուսաստանցիներին մոտ ժամանակում ազատ կարձակեն: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ մինչեւ հիմա տեղեկություններ չեն տրամադրվել, որոնք կհիմնավորեին ռուսաստանցի քաղաքացիների ձերբակալությունը:

«Բայց մենք հուսով ենք եւ անգամ վստահ ենք, որ մեր բելառուս գործընկերները ամենամոտ ժամանակում կպարզեն այս միջադեպը եւ ռուսաստանցի քաղաքացիներին կազատեն»,- ասել է Պեսկովը:

Նա հստակեցրել է, որ ձերբակալվածները ոչ մի հակաօրինական բան չեն արել, իսկ նրանց Բելառուսում գտնվելը ոչ մի կերպ կապված չէ բելառուսական գործերի հետ: «Հիմա արդեն մենք մեծ վստահությամբ կարող ենք ասել, որ այս ռուսաստանցի քաղաքացիները Բելառուս են եկել գնացքով, նրանք պետք է տարանցմամբ օդանավով մեկնեին այլ երկիր, նրանց ժամանելը ոչ կապ չունի բուն Բելառուսի կամ բելառուսական գործերի հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ նշելով, որ ռուսաստանցիները մասնավոր պահնորդական ձեռնարկության աշխատակիցներ են, նրանք օդանավից ուշացել էին եւ թռիչքի էին սպասում, «նրանք Ստամբուլի տոմս ունեին»:

«Նրանք իրենց մոտ ոչ մի ապօրինի բան չեն ունեցել եւ չեն կատարել ոչ մի հակաօրինական գործողություն»,- շեշտել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ Կրեմլը չափազանց մտահոգված է ձերբակալվածներին հյուպատոսական հասանելիության բացակայությամբ: «Մենք չափազանց մտահոգված ենք այն հանգամանքով, որ մինչեւ հիմա ձերբակալված ռուսաստանցիներին հյուպատոսական հասանելիություն չի տրամադրվել, հուսով ենք, որ դա տեղի կունենա ամենամոտ ժամանակում»,- ասել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցչի կարծիքով՝ Բելառուսում ռուսաստանցի քաղաքացիների ձերբակալությունն այնքան էլ չի համապատասխանում Մոսկվայի եւ Մինսկի դաշնակցային հարաբերություններին: «Անկասկած, ռուսաստանցի քաղաքացիների, ընդ որում 33 քաղաքացու անհիմն ձերբակալությունն այնքան էլ չի տեղավորվում դաշնակցային հարաբերությունների շրջագծում, ինչը միանշակ է»,- հայտարարել է նա:

«Հենց այս պատճառով հույս ունենք, որ ամենամոտ ժամանակում այս միջադեպը կհստակեցվի մեր բելառուս գործընկերների կողմից, եւ քաղաքացիներին կազատեն»,- ընդգծել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ ռուսաստանցիների ձերբակալությունից հետո Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի շփումներ առայժմ չեն եղել: «Երկու նախագահների շփումներ չեն եղել, նրանք դեռեւս իրար չեն զանգահարել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ նշելով, որ հիմա անհրաժեշտ շփումներն իրականացվում են ԱԳՆ եւ Մինսկում ՌԴ դեսպանության խողովակներով:

Ռուսաստանը հույս ունի, որ օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրությունները կանցնեն առավելագույնս հաջող, եւ դրանց միջամտելու մտադրություն չունի, ընդգծել է Պեսկովը:

«Բելառուսը մեր դաշնակիցն է, մենք, իհարկե, ցանկանում ենք, որ [ընտրական] քարոզարշավը առավելագույնս հաջող անցնի: Չենք նախատեսում միջամտել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նա նաեւ հույս է հայտնել, որ Բելառուսում նախագահական մրցապայքարը «կհամապատասխանի ազատ կամարտահայտման բոլոր սկզբունքներին եւ նորմերին»:

Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու