Apple-ը կհետաձգի նոր iPhone-ի վաճառքի սկիզբը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Apple ընկերությունը կհետաձգի նոր iPhone-ի վաճառքի սկիզբը, The Verge-ն մեջբերում է ընկերության ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրիի խոսքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Համապատասխան հայտարարությունը Մաեստրին արել է ընկերության ներդրողների հետ հեռուստակոնֆերանսի ժամանակ:
«Անցած տարի սեպտեմբերին մենք սկսեցինք նոր iPhone-ներ վաճառել, սակայն այս տարի մենք սպասում ենք, որ մատակարարումները սկսվեցն մի քանի շաբաթ ուշ»,-ասել է նա:
Սովորաբար ընկերությունը նոր սմարթֆոնները ներկայացնում է սեպտեմբերի կեսերին, իսկ վաճառքը սկսվում է ամսվա վերջին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Apple-ն այս տարի 4 սմարթֆոն կներկայացնի, որոնք կունենան 5G տեխնոլոգիա եւ OLED էկրաններ: Նոր սմարթֆոնները կկոչվեն iPhone 12, iPhone 12 Plus, iPhone 12 Pro եւ iPhone 12 Pro Max:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



