Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շա­րու­նա­կա­կա­նու­թյան խզու­մը և «սե­փա­կան կե­տից» սկսե­լու վտանգ­նե­րը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացները դառնում են ավելի բարդ և փոխկապակցված։ Եվ աշխարհի որևէ կետում տեղի ունեցող միջադեպերը կարող են այլ կետերում ևս ռեզոնանսներ առաջ բերել։ Եվ այս առումով հատկապես լուրջ է հարցը տարածքային հակամարտությունների պարագայում, որոնք տարածաշրջանային և գլոբալ անկայունության մեծ պոտենցիալ են պարունակում իրենց մեջ։

Եվ այս առումով բացառություն չէ նաև արդեն տասնամյակներ ձգվող Արցախյան հակամարտությունը։ Այս հակամարտությունն այնպիսի յուրահատկություն ունի, որ ցանկացած պահի կարող է ուղղակի պայթել, որի արդյունքում իրավիճակը կընթանա դեպի էսկալացիա և ռազմական բախումներ։ 

Միևնույն ժամանակ Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում գործում է միջազգային գործուն ներգրավվածություն և բանակցային ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի հովանու ներքո։

 

Տարիների ընթացքում հակամարտող կողմերի միջև հանդիպումներ և բանակցություններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են լուծումների հնարավոր տարբերակներ։ Եվ, ըստ այդմ, ձևավորվել են կարգավորման սկզբունքները, որոնց հիման վրա էլ հակամարտության կողմերը փորձում են առաջ տանել իրենց դիրքորոշումները։

Եվ պարզ է, որ Արցախյան հիմնախնդրի լուծմանը հասնելու համար երկարատև ժամանակ և համապատասխան պայմաններ են պետք։ Իսկ հայկական կողմի գլխավոր խնդիրը հակամարտության հնարավորինս հայանպաստ լուծման հասնելն է, որի համար շատ կարևոր է ապահովել կարգավորման գործընթացի շարունակականությունը և բանակցային դաշտում ամրացնել սեփական դիրքերը։ 

Սակայն վերլուծելու և հասկանալու կարիք կա, թե բանակցային գործընթացի առումով մենք այսօր որ կետում ենք գտնվում և ի՞նչ նպատակների ենք ցանկանում հասնել։ 

Եվ այս տեսանկյունից հատկանշական է, որ 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նոր իշխանությունների կողմից ակտիվ առաջ էր մղվում այն մոտեցումը, թե բանակցությունները նախկինում ճիշտ ուղղությամբ չեն տարվել, ուստի անհրաժեշտ է այն սկսել զրոյական կետից։

Արդյունքում ի՞նչ տեղի ունեցավ։ Նույնիսկ այն դիրքային առավելությունները, որոնք հայկական կողմն ունեցել էր տևական բանակցային գործընթացի արդյունքում, վերջին երկու տարվա ընթացքում ուղղակի անտեսվեցին, ինչպես օրինակ՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում սահմանային հետաքննությունների մեխանիզմների ներդրման մասին պայմանավորվածությունները։

Սակայն Տավուշում հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած բախումներից հետո երկրի վարչապետը սկսել է Հայաստանի դիրքորոշման մեջ առանձին կարևորություն տալ միջազգային մոնիթորինգի և հետաքննության մեխանիզմների ներդրման հարցին։ 

Եվ այնպիսի իրավիճակ է ստացվում, որ ներկայիս իշխանությունները կամաց-կամաց վերադառնում են նախկինում Հայաստանի ունեցած դիրքորոշմանը, իսկ այն բանաձևը, որ առաջ էր քաշվում Փաշինյանի կողմից, թե հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար, չի աշխատում, քանի որ Արդրբեջանի ղեկավարությունն ու ժողովուրդը ագրեսիվ և դեստրուկտիվ են տրամադրված և հակամարտության միակողմանի լուծում են ցանկանում։

Եթե բանակցությունները սկսվում են զրոյից, ապա ընդհանրապես պետք է հասկանալ, թե ի՞նչն է դրա հիմնավորումը, ինչի՞ ենք ցանկանում հասնել։ Դրա արդյունքում այսօր ունենք մի իրավիճակ, որ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչները ցանկանում են խցկվել բանակցային օրակարգ։ 

Մեծ հաշվով, ներկա պահին բանակցային գործընթացը սառեցված վիճակում է, սակայն պետք է նկատել, որ ամենավատ բանակցությունները ավելի լավ են, քան պատերազմը։ 

Ու առկա իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պետք էր ապահովել բանակցային գործընթացի շարունակականությունը՝ սկսած առաջին, երկրորդ, երրորդ նախագահներից մինչև ներկա իշխանություններ, այլ ոչ թե ինքնանպատակ ձևով սկսել սեփական կետից, որի հետևանքները կարող են լինել անցանկալի, ինչու չէ, նաև անկանխատեսելի։

Հատկանշական է, որ երկրորդ նախագահը մի քանի հեռուստաընկերությունների իր տված հարցազրույցում, տարբեր հարցեր շոշափելով, հատուկ անդրադարձավ նաև բանակցությունները սեփական կետից սկսելու խնդրին և դրա վտանգներին։

Եվ գոնե Հայաստանի համար շատ նուրբ նշանակություն ունեցող այս հարցում իշխանությունները և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցային հարթության մեջ քայլեր ձեռնարկելուց առաջ պետք է լսեին, խորհրդակցեին նախկին նախագահների հետ, ովքեր շատ ավելի լավ են տիրապետում բանակցային գործընթացի էվոլ յուցիային և առկա նրբություններին։ 

Նրանք ի վերջո պետք է հասկանան, որ սովորելն ամոթ չէ, ամոթ է չիմանալը, որը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ նաև պետության համար: Եվ ոչ միայն այս հարցում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դեմբելեն պաշտպանել է ՄբապեինՎթարի մասնակիցները 15 րոպեում երթևեկելի հատվածը չազատելու դեպքում կտուգանվեն. օրինագիծՀունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանՍերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլ հայտնիներ՝ մեկ բեմում. «Նախնիների կանչը» վերադառնում է նոր ծրագրով HandArt-ում կայացավ «Մեր Կարմիր Կանաչ տունը» ներկայացման առաջնախաղը ԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՇտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Կյանքից անժամանակ հեռացել է Արտյոմ ԱվետիսյանըՎարորդական իրավունքից զրկված անձանց ի՞նչ է սպասվում Հայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՏրանսպորտում խուլիգանության դեպքով 55-ամյա կին է ձերբակալվել (տեսանյութ) 12-ամյա աղջկա սպանության կասկածանքով դեռահաս է ձերբակալվելՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանԵՄ ԱԳ Նախարարները քննարկել են, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել ՀՀ-ի դիմակայունությունն ու տնտեսական դիվերսիֆիկացիան. Կալաս Իրանի հետ hակամարտությունը երկրորդ պլան է մղվում, ԱՄՆ-ը այժմ կկենտրոնանա ուկրաինական կարգավորման վրա. Թրամփ Արդյո՞ք բարձր մասնակցությունը ծառայեց իշխանությանըԹրամփը, Մակրոնը և Զելենսկին քննարկել են ուկրաինական կարգավորումը Թրամփը G7-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Զենելսկու հետ Իրազեկում. գործարկվելու է էլեկտրական շչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՓամբակ գետում վաղ առավոտից վերսկսել են երեկվանից որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները Իսրայելական hարձակումների հետևանքով զnhերի թիվը հասել է 3,798-ի. Լիբանանի Առողջապահության նախարարություն Ոչ-ոքիներ, դուբլ և պատմական ռեկորդ. ԱԱ-2026-ի հերթական խաղային օրվա արդյունքները Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»Եվրոպական շուկաների առասպելը փլվո՞ւմ է․ գյուղացին կանգնած է նոր խնդիրների առաջՈւկրաինա է հասել հայկական ծաղիկների առաջին խմբաքանակը Հորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»ԿԸՀ-ի որոշումը և դրա քաղաքական հետևանքները․ ինչ է փոխվել ընտրությունների արդյունքներումՎենսը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փաստաթղթից Հունիսի 16-ին, 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Արման Ծառուկյանը շանս չի տա ոչ Գեյջիին, ոչ էլ Թոփուրիային․ Դմիտրի Բիկրև