Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ֆիլ­մով ոչ մի­այն մե­ծա­րում ենք Պար­գև սրբա­զա­նին, այ­լև անդ­րա­դառ­նում ենք Ար­ցա­խյան ազա­տա­մար­տի պատ­մու­թյա­նը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոտ երկու շաբաթ է, ինչ սկսվել են «Սպիտակ խաչի պաշտպանը» վավերագրական ֆիլմի նկարահանումները: Ֆիլմը պատմում է Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի, նրա անցած ուղու, Արցախի թեմի վերազարթոնքի համար կատարած մեծածավալ աշխատանքի մասին: Ֆիլմի ռեժիսորը Մանանա Հակոբյանն է, երաժշտության հեղինակը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանը, պրոդյուսերը Էդգար Այվազյանն է: 

1 ժամ 20 րոպե տևողությամբ ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու նոյեմբերին՝ Ստեփանակերտում, Լոս-Անջելեսում և Փարիզում: Հեռուստադիտողները հնարավորություն կունենան այն դիտել Հանրային հեռուստաընկերության եթերում:

Ֆիլմի պրոդյուսեր Էդգար Այվազյանը նշում է՝ շուտով կավարտեն նկարահանումներն Արցախում, ինչից հետո նախատեսում են նկարահանումներ իրականացնել ևս յոթ երկրում:

«Արցախում կատարված նկարահանումներին ակտիվորեն մասնակցել է Պարգև սրբազանը, Արցախի ներկա և նախկին նախագահները, գեներալներ, որոնք մասնակցել են Արցախյան պատերազմին, ներդրում ունեցել Շուշիի ազատագրման գործում և ոչ միայն: Ֆիլմում ներգրավված են բոլոր նրանք, ովքեր ճանապարհ են անցել Պարգև սրբազանի հետ: Արցախում հիմնական նկարահանումերը կատարել ենք, մնացել են մի քանի դրվագներ: 

Հաջորդիվ նկարահանումներ ենք իրականացնելու ԱՄՆ-ում, Փարիզում, Երուսաղեմում, Մոսկվայում և մի շարք այլ երկրներում, որտեղ բնակվում են մեր հերոսները, որոնք 1990-ական թվականներից հետո տարբեր պատճառներով տեղափոխվել են ապրելու: Նրանք ունեն իրենց ներդրումն Արցախյան թեմի վերակազմավորման աշխատանքներում, և նրանք պետք է պարտադիր նկարահանվեն այս ֆիլմում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Այվազյանը:

Իսկ ինչպե՞ս առաջացավ գաղափարը նման ֆիլմ ստեղծելու: «Արդեն 15 տարի է, ինչ նկարահանում ենք «Ծագումով հայեր» հաղորդումը: Ներկայացնում ենք տարբեր երկրներում բնակվող հայերին, բազմիցս լուսաբանել ենք Հայ Առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդներին: 2016 և 2019 թվականներին շատ հայտնի հայերի՝ Միշել Լեգրանին, Պատրիկ Ֆիորիին, Ռոզի Արմենին և այլոց հրավիրեցինք Հայաստան, մասնավորապես՝ Արցախ: 

Հիմնական մեխը հենց այդ էր, որ ծագումով հայերն այցելեն Արցախ, ծանոթանան մարդկանց հետ, առնչվեն մշակույթին, արցախյան բարիքներին:

Այդ ամբողջ ընթացքում մեզ աջակցում էր Պարգև սրբազանը: Նրա մասին պատմող ֆիլմ նկարահանելու գաղափարը նաև այդ ժամանակ առաջացավ, գնալով այն հասունացավ, իսկ այժմ էլ կյանքի է կոչվում: Արցախյան հաղթանակների հիմքում մեծ է Պարգև սրբազանի ներդրումը: 

Այս ֆիլմով մենք ոչ միայն մեծարում ենք նրան և ներկայացնում նրա անցած ճանապարհը, այլ ակամա անդրադառնում ենք Արցախյան ազատամարտի պատմությանը, որովհետև, եթե Արցախ, ուրեմն՝ Պարգև սրբազան, եթե Պարգև սրբազան, ուրեմն՝ Արցախ: Ֆիլմում նկարահանվում են Արցախյան ազատամարտի հերոսները, որոնք ապրում են մեր կողքին: Նրանք շարունակում են մեծ ներդրում ունենալ Արցախի զարգացման գործում»,-նշում է մեր զրուցակիցը: 

 

Նա ընդգծում է՝ պատերազմի ողջ ընթացքում սրբազանը զինվորների կողքին է եղել թե՛ օրհնությամբ, թե՛ ֆիզիկապես: ««Աստված եկավ ասելու արցախահայությանը՝ ձեզ հետ եմ, շարունակեք, թեմը եկավ, հաղթանակն եկավ, պետականություն ստեղծեցինք և այս ամենը արել ենք համահայկական ջանքերով». սրանք Պարգև սրբազանի խոսքերն են: Այս ֆիլմի վերնագիրն անգամ իր պատմությունն ու խորհուրդն ունի, և դիտելուց յուրաքանչյուրն իր համար այն կբացահայտի»,-եզրափակում է Էդգար Այվազյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելունԵրկու տարեկան երեխա է ընկել դիտահորի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ 2026թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի երեխայի նպաստի նոր սահմանաչափըԼիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ոչ սթափ վիճակում գտնվող կինը 3-ամյա դստերը 9-րդ հարկից դուրս է նետել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (Video)Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԿասեցվել է «Արտակ Քարամյան» ընկերությանը պատկանող «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանըԿռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան iPhone 18 և այլ արժեքավոր նվերներ«Աձյալի» մեջ փաթաթած երեխա էր, սառած էր. ինչպես են գտել նորածնին Հալաբյանում (Video) Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Երևանում հայտնաբերված նորածնի կյանքին uպառնացող վտանգ չկա. ԱՆ