Բոլոր հարցերին կպատասխանեմ քվեարկությունից հետո. Սերժ Սարգսյանը տեղամաս էր եկել տիկնոջ հետ (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է .
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ քվեարկեց Սահմանադրական փողոխությունների հանրաքվեին Երեւանի թիվ 9/11 ընտական տեղամասում (ֆոտոռեպորտաժ):
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում էր, որ ՀՀ նախագահը քվեարկության էր եկել կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ:
Նա հաժարվեց որեւէ հարցի պատասխանել, նշելով, դրա մասին կխոսի քվեարկության ավարտից հետո:
Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։
Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1988 ընտրատեղամասերում։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:








