Չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները Ազգային ժողովում հանդիպում են պատգամավորների հետ (ուղիղ)
ՎԻԴԵՈԲուհ չընդունված դիմորդներն ու իրենց ծնողներն այսօր՝ հուլիսի 29-ին, Ազգային ժողովում հանդիպում են պատգամավորների հետ՝ քննարկելու բուհերից դուրս մնացած դիմորդների հարցը:
Քննարկմանը մասնակցում են իմքայլական Լիլիթ Ստեփանյանն ու «Լուսավոր Հայաստանից» Աննա Կոստանյանը:
Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած ուսանողներն ու նրանց ծնողները բողոքում էին՝ դժգոհելով քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 և ավել բալ ստացած շատ դիմորդներ չեն ընդունվել, քանի որ այս տարի կարևորվել է մասնագիտությունը, և առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



