Տղամարդը կացնահարել է իր ողջ ընտանիքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Պերմի մարզի Ուգլեկորսկ ավանի բնակիչը կացնահարելով սպանել է իր եղբորը, տատին, մորն ու հորը: Այս մասին հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեի Պերմի մարզային քննչական վարչության մամուլի ծառայությունը:
Քննության տվյալներով, նախկինում դատապարտված 24-ամյա երիտասարդ տղամարդը անձնական հակակրանքից դրդված կացնի մի քանի հարված է հասցրել իր եղբորը, ապա տեսնելով տատին, հարվածել է նաեւ նրան: Ավելի ուշ նա սպանել է նաեւ մորը, եւ թաքնվել Գուբահա քաղաքում:
Հաջորդ օրը երիտասարդը վերադարձել է տուն, սպասել հորը եւ մի քանի անգամ կացնող հարվածել նրա գլխին: Դրանից հետո նա հրդեհել է տունը եւ նորից վերադարձել Գուբախա, հաղորդում է Gazeta-ն:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները



