Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե խնդիրը չես լուծում, ո՞նց կլուծվի»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանն այն մարդկանցից է, որը թերևս լավագույնն է ծանոթ Շիրակի մարզում բնակվողների խնդիրներին, աղետի գոտու հիմնախնդրին: Մաս կազմելով բազմապիսի բարեգործական ծրագրերի՝ այս ՀԿ-ն փորձում է աջակցել սոցիալական բարդագույն պայմաններում հայտնված մարդկանց: 

Օրեր առաջ Գյումրիում մի շարք տնակներ և բնակելի տներ մեծապես տուժեցին աննախադեպ գնահատվող ջրհեղեղից: Ցանկացած նման իրավիճակ մեկ անգամ ևս հիշեցնում է, որ 32 տարի է, ինչ վերջնականապես չի լուծվում աղետի գոտու խնդիրը:

«Հեղեղն, անշուշտ, աննախադեպ էր, քաղաքաշինական խնդիրների, սխալների պատճառ էր: Դա՝ միանշանակ: Բայց հարցը շատ խորքային է և ծախսատար: Առաջին՝ 1988 թվականից հետո տնակային ավանները տեղադրվում էին բաց տարածքներում: 

Գյումրին հզոր քաղաք էր, հյուրերով հանդերձ 280 հազար փաստացի բնակչություն ուներ, և բաց տարածքները քիչ էին, եղածն էլ հիմնականում ցածրադիր, խոնավ, ճահճուտ մասերն էին, որտեղ ձևավորվեցին տնակային ավանները երկու տարվա համար: Երկու տարի հետո դրանք պետք է հանվեին, բայց դրանց որոշ մասը մնաց 32 տարի: 

Այն ժամանակ կար 25 000 տնակ, հիմա՝ 2500: Օրինակ՝ Գյուղիչայ գետակի տարածքում նույնիսկ փոքր անձրևների դեպքում ողողվում են տնակները: 

Երկրորդ՝ կտուրները շարքից դուրս են եկել: Բնակչության մի մասն ապրում է կիսափլված հանրակացարաններում, որտեղ կտուրներ չկան, վթարային շենքեր են, և անձրևները լցվում են մարդկանց տները, առավել ևս ծանր է վիճակը նման հեղեղումների ժամանակ: 

Դրան գումարվեց նաև այն, որ կոյուղիները կամ ջրահեռացման համակարգերը չաշխատեցին՝ կարկուտն այն ծակել էր, նախատեսված չէին նման ծավալի ջրերի հեռացման համար. խոսքը նոր փողոցների մասին է: Երկրաշարժից հետո նորոգված հին փողոցների ջրահեռացման համակարգերը պարզապես փակել էին: 

Այս իրավիճակում, բնականաբար, պետք է ուշադրություն դարձնել ջրահեռացման համակարգին, այն ավելի մեծ ծավալի կառուցել, իսկ տնակային ավանները պետք է հանվեն: 

Բայց վնաս է պատճառվել նաև քաղաքի հին բնակֆոնդին, թաղամասերին: Գյումրիի 60-70 տոկոս բնակֆոնդը շարքից դուրս եկած վիճակում է, ճիշտ է, մարդիկ ապրում են, բայց երեսուն տարի է՝ այս աղքատության պատճառով դրանք չեն նորոգվել, շարքից դուրս եկած խեղճ ու կրակ խրճիթներ են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Թումասյանը: 

Նա ընդգծում է՝ Գյումրին կապիտալ վերանորոգման կարիք ունի: «Նորոգվում են կենտրոնական փողոցները, Կումայրի արգելոցի մի քանի շենքերը, որ դրանք գեղեցիկ երևան, բայց մոռանում ենք բնակֆոնդը և մարդկանց: 

Հատկապես վերջին մի քանի տարին ոչ մի բնակարան չի կառուցվել Գյումրիում: 

Տեսեք՝ հեղեղից տուժած մի քանի ընտանիքներ սոցիալական բնակարաններ ստացան: Անի թաղամասում մի կիսատ շենք կար, «Առդա» հիմնադրամը, նաև տեղական իշխանությունների փոքր ներդրմամբ, կառուցեց այդ շենքը, և որպես սոցիալական բնակարաններ տվեցին տնակներում ապրող միայնակ տարեցներին: 

Որոշակի չափորոշիչներ էին սահմանել, որոնց մեջ մտնող ընտանիքներ չգտան, վեց բնակարան ազատ մնաց: 

Քաղաքապետարանը դիմեց հիմնադրամին այս հեղեղումներից հետո, որ տնակային ավաններում բնակվող այն ընտանիքներին, որոնք ամենաշատն են տուժել, բայց չեն մտնում իրենց չափորոշիչների մեջ, տրամադրեն այդ վեց ազատ բնակարանները, այսինքն՝ քաղաքային իշխանությունները ո՛չ կառուցել են այդ բնակարանները, ո՛չ գնել: 

Լավ է, որ այս ընտանիքներին այդ բնակարանները տրվել են, բայց նման հարյուրավոր ընտանիքներ կան: Սարսափելի է վիճակը գյուղական համայնքներում: 

Հիմա գյուղերից մեկում կապիտալ վերանորոգում ենք մի տուն, որտեղ երկու տարեց քույրեր են բնակվում: Ամեն անձրևից հետո պատերից ծեփեր են թափվում, տանիքը ոչ միայն կաթում է, այլ քանի որ 180 տարվա տուն է, առաստաղը փտել է և քիչ-քիչ պոկվում է»,-նշում է մեր զրուցակիցը:

Մեր այն դիտարկմանը, որ հեղեղը հերթական անգամ մեզ հիշեցրեց, որ չենք կարողանում աղետի գոտու հիմնախնդիրը վերջնականապես լուծել, Թումասյանը արձագանքում է՝ որովհետև չենք ուզում: 

«Դա նման է նրան, որ երեխային դպրոց չտանեմ, տառերը չսովորի, 20 տարի հետո զարմանամ, որ գրել-կարդալ չգիտի: 

Եթե խնդիրը չես լուծում, ո՞նց լուծվի: Ոգևորված մի ծրագիր են հայտարարում, մեկ-երկու գործ են անում, հետո կա՛մ փողերն են վերջանում, կա՛մ էլ հոգնում են, կիսատ են թողնում: Տեսեք՝ հիմա այլ խնդիր է առաջանում. երկրաշարժից հետո կառուցված բնակֆոնդը շարքից դուրս է գալիս, կորցնում ենք Ալեքսանդրապոլի, լենինականյան շրջանի սեփական բնակարանները կամ շենքերը, վթարային շենքերը թողել ենք, անձրևները քիչ-քիչ քայքայում են դրանք, մի մասում մարդիկ են բնակվում: 

Աստված մի արասցե, մի քանի բալանոց երկրաշարժ լինի, շատ լուրջ խնդիրներ կունենանք: Պետք է մեկ հստակ մոտեցում լինի հարցերին, ասեն՝ սա անում ենք, սա՝ ոչ, ու վերջակետ դրվի, որ մարդիկ էլ հասկանան իրենց անելիքը, թե ինչ է լինելու աղետի գոտու հետ: 

Օրինակ՝ մեկը կարող է որոշել արտագաղթել, մյուսը գնա գյուղում ապրի, երրորդը՝ տուն կառուցի և այլն: Հազար ու մի տարբերակ ենք առաջարկել: 

Պետությունը թող գնի երկրաշարժից հետո կառուցված նոր բնակարանները, որոնք ենթակա են վաճառքի, նորոգի և բաժանի անօթևան ընտանիքներին, մեկ-երկու շենք կառուցվի, օգնի մարդկանց, որ նորմալ կադաստրային վիճակի բերվեն փաստաթղթային փաթեթները, որպեսզի կարողանան բնակարաններն օտարել: 

Պետությունը պետք է հետաքրքրվի՝ ի՞նչ խնդիր կա, որ մարդը չի կարողանում սեփականաշնորհել իր տունը: Պարապ-սարապ կաբինետներում նստելով՝ այդ խնդիրը չի լուծվի: 

Կարող են վերցնել «Շիրակ կենտրոնի» փորձը, ներդնեն պետական ավելի մեծ ռեսուրսներ և կատարելագործեն այն: Լսում են այն, ինչ ասում ես, բայց հենց հասնում են էկրանին կամ ամբիոնին, լրիվ ուրիշ մարդ են դառնում»,-եզրափակում է Վահան Թումասյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Օմանի ափերի մոտ արկով հարվածել են նավթատար տանկերի Հետապնդումներով ու ապօրինություններով Ալիևի ծրագրերը չեք իրականացնելու․ դրա համար ենք մենք այստեղ. Էդգար ՂազարյանՀնդկաստանի հյուսիսում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է օդաչու Փաշինյանի իշխանության նոր իրականությունըՆունչակու. ինչպես թագավորի «արգելքը» ստիպեց ինքնապաշտպանության նոր միջոց ստեղծել. «Փաստ»Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական բանականության օգնությամբ Չինաստանի ԱԳ նախարարությունը նշել է Ճապոնիայի հետ հարաբերություններում առկա դժվարությունները ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 օգոստոսի). Ինը բալանոց երկրաշարժ, հրդեհ «Օստանկինո» հեռուստաաշտարակում. «Փաստ»Ներկայում չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների. Չինաստանի ԱԳՆ Ի՞նչ է թաքնված Փաշինյանի հայտարարությունների հետևումՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանԱնկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»Որքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Իրանի խորհրդարանի նախագահը ողջունել է Չինաստանի հայտարարությունը Սամվել Գրիգորյանը` ոսկե մեդալակիր Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանԱրարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է ԱՄՆ զինվորականները կվճարեն 2,2 միլիարդ դոլար հինգ բազայում միջուկային ռեակտորների կառուցման համար Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը 33-ամյա կինը փորձել է փրկել խեղդվող աղջկան, բայց ինքն է ջրահեղձ եղելԾանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումԱզգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը Փաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը գերազանցել է 1,000-ը «Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»Կիևյան կամրջի վրա հրդեհ է բռնկվել թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում UKMTO-ն հայտնել է Հորմուզի նեղուցում տանկերի վրա բռնկված հրդեհի մասին 36 ակումբ և նոր ձևաչափ. հայտնի են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի բոլոր մասնակիցները «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար օգոստոսը սարսափելի ձևով կավարտվի«Եթե ես նախագահ չլինեի, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա»․ Թրամփ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավեր